Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռևս չի կարողանում կողմոնորշվել «Կարմիր սատանաների» հետ պայմանագիրը թարմացնելու որոշման շուրջ, տեղեկացնում է Daily Mirror-ը:

Բանն այն է, որ շվեդ ֆուտբոլիստը չի ցանկանում 2-րդ մրցաշրջանը անընդմեջ անցկացնել առանց Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցելու: Տեղեկացվում է, որ Զլատանի համար 2017/18 մրցաշրջանը, ամենայն հավանակությամբ, կդառնա վերջին խաղաշրջանը եվրոպական ֆուտբոլում, որից հետո հարձակվողը կտեղափոխվի Ամերիկա:

Իբրահիմովիչը միացել էր Ժոզե Մոուրինյոյի թիմին ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով և 1 տարվա պայմանագիր էր ստորագրել՝ մի տարով երկարաձգելու հնարավորությամբ: Զլատանը հույս ուներ, որ «ՄՅՈՒ»-ն կկարողանա ընթացիկ մրցաշրջանի արդյուքնում գրանցված ցուցանիշներով տեղ գտնել Չեմպիոնների լիգային մասնակցող թիմերի շարքում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս ընթանում է 6-րդ տեղով Անգլիայի մրցաշարային աղյուսակում, իսկ ՉԼ-ի ուղեգիր նվաճելու համար նրանք պետք է ընդգրկվեն լավագույն քառյակում կամ հաղթեն Եվրոպա լիգան:


Գիգզ. «Մոուրինյոյին 4-5 նոր ֆուտբոլիստ է պետք»

Սևիջ. «Մխիթարյանը հիանալի ձեռքբերում է»

Ինչպես է վնասվածքից ապաքինվում Զլատան Իբրահիմովիչը (լուսանկարներ)

Հայտնի են դարձել Իբրահիմովիչի ու Պոգբայի աշխատավարձերի չափերը

Իբրահիմովիչի գործակալ. «Զլատանի ոտքն այնքան ուժեղ է, որ բժիշկը ցանկանում է հետազոտել այդ հզորությունը բուժումից հետո»

Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի երկրորդ ամենահարուստ մարզիկն է

Ջիանլուիջի Բուֆոնի բացառիկ և գուցե անկրկնելի նվաճումը (լուսանկար)

Զլատան Իբրահիմովիչ. «Շուտով նորից կվայելեք իմ խաղը»

Ռայոլա. «Իբրահիմովիչի կարիերան ավարտված չէ»

Իբրահիմովիչը թիմակիցներին ու ակումբի անձնակազմին հրավիրել է ընթրիքի

Զլատան Իբրահիմովիչը մերժել է «Յունայթեդի» նոր առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կաց կթողնի «Սիթիի» դեմ հանդիպումը

Շվայնշտայգերը Իբրահիմովիչին հրավիրում է ՄԼՍ

«Մալմյոյի» երկրպագուներ.«Ապաքինվի՛ր Զլատան, Շվեդիայում դու կարող ես խաղալ մեկ ոտքով» (լուսանկար)

Mirror. Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» ավարտված է

Զլատան Իբրահիմովիչը՝ կարիերան ավարտելու մասին