Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զինեդին Զիդան. «15 օրն առանց խաղային պրակտիկայի՝ դա շատ-շատ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 22-րդ տուրում «Օսասունայի» հետ առաջիկա հանդիպումից սպասելիքների մասին:

«Արքայական» ակումբի և «Սելտայի» միջև նախորդ տուրում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր, ուստի մադրիդցիներն արդեն տևական ժամանակ է՝ խաղադաշտ դուրս չեն եկել:

«Մենք միշտ ցանկանում ենք խաղալ, ուստի 15 օրն առանց խաղային պրակտիկայի՝ դա շատ-շատ է: Այդուհանդերձ, որոշումն արդեն կայացվել է, և մեզ մնում է շարժվել առաջ:

Մենք 2 հանդիպում պակաս ենք անցկացրել, բայց չենք կարող դրանցում 3-ական միավոր վաստակելու վերաբերյալ լիովին վստահ լինել, ուստի չեմպիոնության հետ կապված ոչինչ դեռ որոշված չէ: Դրա հետ մեկտեղ, մինչ օրս հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու «Սելտայի» հետ հանդիպումը: Մենք ցանկանում ենք կենտրոնանալ միայն այն բանի վրա, ինչը կարող ենք ինքներս վերահսկել. դա շաբաթօրյա մրցավեճն է, իսկ մյուս խաղերի մասին առայժմ չենք մտածում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:


Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

Խամես Ռոդրիգեսը հրաժե՞շտ տվեց «Սանտիագո Բեռնաբեուին»

Զինեդին Զիդանը մանրամասներ է հայտնել Գարեթ Բեյլի ապաքինումից

«Ռեալը» համաձայնության է հասել Զիդանի հետ

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

Դիբալա. «Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ»

Զիդան. «Ռեալը» ֆավորիտ չէ Չեմպիոնների լիգայի եզրափակչում»

Express. Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա

Մբապեն համաձայնվել է «Ռեալ» տեղափոխությանը

Ռոնալդուն պահանջել է Զիդանից «Ատլետիկոյի» դեմ խաղում կազմից դուրս թողել «Ռեալի» մեկ ֆուտբոլիստի

Զինեդին Զիդան. «Նախանձում եմ Ռոնալդոյին և Ռոնալդուին. Նրանց վիճակագրությունը շատ լավն է» (Ծաղրանկար)

Սիմեոնե. «Ինչպես և բոլոր խաղերում «Ռեալը» ցույց կտա իր ամբողջ հզորությունը»

«Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկոյի» դեմ խաղի համար