Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զիդանը խնդրել Պերեսին ձեռք բերել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով, այս մասին գրում է OK Diario-ն: Աղբյուրը նշում է, որ մադրիդցիները պատրաստվում են բավականին լուրջ առաջարկ անել գերմանական գրանդին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ալկանտարայով հետաքրքրված է նրա նախկին ակումբ «Բարսելոնան», սակայն «Բավարիան» իսպանացու դիմաց պահանջել է 90մլն եվրո: Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդես արդեն հայտարարել է, որ «Բարսան» ի վիճակի չէ այդքան գումար վճարել Տիագոյի համար:

Ավելացնենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ սպառվում է 2019թ.: