Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զիդանը աջակցել է Բենզեմային

Զինեդին Զիդանը չի ցանկանում, որ  Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմային հեռացնեն հավաքականից:

Բենզեման մեղադրվում է իր թիմակից Մաթյո Վալբուենայի շանտաժի գործում ներգրավված լինելու համար: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան  հինգշաբթի օրը կայանալիք կոնֆերանսում նախատեսում է քննարկել այդ խնդիրը և վերջնական լուծում տալ:

Այս մասին «L’Equipe-ը և «Le Parisien-ը  հաղորդում են, որ, ամենայն հավանականությամբ, որոշում կկայացվի  ժամանակավորապես հեռացնել Բենզեմային հավաքականից՝ մինչև հետաքննության ավարտը:

Այնուամենայնիվ, «Ռեալի» լեգենդ Զիդանը հույս ունի, որ Բենզեմային թույլ կտան շարունակել իր ելույթները, որպեսզի Կարիմը օգնի Ֆրանսիային նվաճել Եվրոպայի գավաթը:

«Մենք պետք է սպասենք մինչև հինգշաբթի: Ամենալավը ելքը Բենզեմայի և հավաքականի համար կլինի խուսափելը սկանդալից: Մենք խոսում ենք հավաքականի ամենաառանցքային խաղացողներից մեկի մասին: Ես նայում եմ իրավիճակին մարզական տեսանկյունից և ակնկալում եմ, որ Կարիմը կլուծի իր անձնական խնդիրները: Նա իսկապես ցանկանում է խաղալ հավաքականում և գոլեր հեղինակել»,- ասել է «Կաստիլյայի» գլխավոր մարզիչը:


Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար