Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զինեդին Զիդանի խոսքով՝ «Ռեալի» նպատակը միայն Չեմպիոնների լիգան չէ

nintchdbpict000364071590 e1509573318824 - Զինեդին Զիդանի խոսքով՝ «Ռեալի» նպատակը միայն Չեմպիոնների լիգան չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքիից հետո գնահատել է թիմի շանսերը Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում։

«Մեր նպատակը մնում է նույնը։ Մենք փորձելու ենք զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ «Ատլետիկոյի» հետ խաղում մենք շատ պահեր ունեինք և մեծ աշխատանք կատարեցինք հաղթանակի հասնելու համար, բայց բախտը չժպտաց մեզ։ Սակայն մեր նպատակը մնում է նույնը՝ շրջանցել «Ատլետիկոյին» ու զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։

Բոլորն ասում են, որ մենք արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք, բայց մենք չպետք է այդպես մտածենք։ Այդ հաղթանակը մեզ մեծ դժվարությամբ կտրվի։ Մենք պետք է կենտրոնանանք և անցնենք հաջորդ փուլ»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։

Զիդանը խոսել է նաև թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին և բացատրել է, թե ինչու է փոխարինել նրան։

«Մենք շատ խաղեր ենք անցկացնում, ու ժամանակ առ ժամանակ նա պետք է հանգստանա, այսքանը։ Նա խելացի է, ու լինում են պահեր, երբ պետք է հանգստանաս։ Այժմ նա ունի դրա կարիքը, ու դուք կարող եք տեսնել, որ ամեն անգամ դա նրան մեծ օգուտ է տալիս։

Ռոնալդուն միշտ էլ այսպիսին է եղել, 60 գոլ է խփել մեկ մրցաշրջանում։ Նրա պես երկրորդը չկա, բայց այս թիմում կան շատ այլ գոլ խփող ֆուտբոլիստներ, ու դա շատ լավ է։ Իհարկե, միշտ էլ շատ ավելի լավ է, երբ Ռոնալդուն թիմի կազմում է»։

 

 


Ռիվալդո. «Նեյմարն անհապաղ պետք է տեղափոխվի «Ռեալ Մադրիդ»

Լա Լիգայի նախագահը պատասխանել է «Մեսի՞, թե՞ Ռոնալդու» հարցին

Հայտնի է՝ Պոլ Պոգբան ինչու է ցանկանում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել

Անմարդակային. Ռոնալդուն այս մրցաշրջանում ամենաբարձր արդյունավետությունն ունի թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակում

Համացանցում է հայտնվել «Ռեալի» նոր մարզաշապիկը հաջորդ մրցաշրջանի համար

Ռոնալդուն և ռեկորդները․ 10 ռեկորդ, որոնք պետք է առանձնացել մյուսներից

Հաստատվել է «Էլ Կլասիկոյի» անցկացման օրը և ժամը

ՌԵԿՈՐԴ․ Կեպայի ֆանտաստիկ ցուցանիշը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում

Ինչը չբավարարեց «Ռեալին» «Ատլետիկի» դեմ խաղում․ Զիդանի հետխաղյա մեկնաբանությունը

Ռոնալդուն կրկնել է իր իսկ ռեկորդը

Ռումենիգե․ «Եթե ինչ որ մի թիմ հիմա կարող է հաղթել «Ռեալին», ապա դա «Բավարիան» է»

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկի» դեմ խաղի համար

Մադրիդի «Ռեալի» խաղացանկը միջազգային Չեմպիոնների գավաթում

Ռոնալդու. «Որոշները մտածում են, որ ես չեմ սիրում Արգենտինան, բայց դա այդպես չէ»

«Ռեալը» համաձայնության է հասել դե Խեայի տրանսֆերի հարցով

Բենզեման՝ սուլոցների մասին. «Լավագույն ֆուտբոլիստներին միշտ քննադատում են»