Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ դեռ շարունակում է վստահել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
Լրագրողները հարցրել են ֆրանսիացուն Բեյլի դժգոհության մասին: Վերջինս Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» (3:0) դեմ խաղում ցույց էր տվել իր դժգոհությունը, երբ մնացել էր պահեստայինների նստարանին:
«Հասկանում եմ Բեյլին, սակայն որոշումները ես եմ կայացնում: Դա նորմալ է: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են գործի մեջ լինել: Նա նույնպես ցանկանում էր ցույց տալ իր ներուժը: Սակայն վերջին շրջանում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստները շատ լավ են կատարում իրենց գործը:
Կրկնում եմ՝ որոշումները ես եմ կայացնում: Եթե նա բաց է թողել մի քանի հանդիպում, դա չի նշանակում, որ նա մեզ այլևս պետք չէ: Նա կստանա իր հնարավորությունը»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «AS»-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո