Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զիդան.«Ռոնալդուն լիովին պատրաստ կլինի եզրափակչին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինդեին Զիդանը վստահ է, որ թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կկարողանա ցույց տալ իր լավագույն խաղը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ատլետիկոյի» դեմ:

«Ռոնալդուն լիովին պատրաստ կլինի եզրափակիչ խաղին: Հնարավոր է, որ նա ստիպված լինի դիմանալ ցավին, բայց ես վստահ եմ՝ նա ցույց կտա իր լավագույն խաղը»,-նշել է ֆրանսիացին:

Հիշեցնենք՝ «Ռեալ»,-«Ատլետիկո» խաղը կկայանա Միլանում այսօր՝ 22:45-ին: