Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զիդան. «Առաջին խաղի արդյունքը բարդացնում է խնդիրը՝ միևնույն ժամանակ այն դարձնելով ավելի գեղեցիկ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Վոլֆսբուրգի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Մեզ կարևոր խաղ է սպասվում, բայց մենք պետք է լինենք սառը գլխով: Մենք չենք կարող դառնալ դիմակայության հաղթող 10-15 րոպեում: Դժվար կլինի, եթե մրցակիցը դառնա գոլի հեղինակ, և դա կարող է տեղի ունենալ:

Պետք է խաղի մեկնարկից կենտրոնացած գործել: Մեզ հարկավոր է գոլ խփել. դրա համար մենք ունենալու ենք կես ժամ: Հարկավոր է հանգստություն պահպանել:

Երկրպագուները ցանկանում են որակյալ խաղ տեսնել, և ես կասկած չունեմ, որ այդպես էլ լինելու է: Առաջին խաղի արդյունքը բարդացնում է խնդիրը մեզ համար՝ միևնույն ժամանակ դարձնելով այն ավելի գեղեցիկ: Մենք սիրում ենք մեր երկրպագուներին:

Գիտենք, թե նրանք որքան կարևոր են թիմի համար հատկապես տնային խաղերում: Ուզում ենք, որ նրանք աջակցեն մեզ առաջին րոպեից մինչև հանդիպման ավարտը»,- Զիդանի խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Մադրիդի «Ռեալում» հերթական սկանդալն է հասունանում (լուսանկար)

Խամես Ռոդրիգեսը հրաժե՞շտ տվեց «Սանտիագո Բեռնաբեուին»

Զինեդին Զիդանը մանրամասներ է հայտնել Գարեթ Բեյլի ապաքինումից

«Ռեալը» համաձայնության է հասել Զիդանի հետ

Մորատան սկսել է հետևել «Չելսիի» ֆուտբոլիստներին Instagram-ում

Դիբալա. «Կցանկանայի խաղադաշտ դուրս գալ Զիդանի հետ»

Զիդան. «Ռեալը» ֆավորիտ չէ Չեմպիոնների լիգայի եզրափակչում»

Express. Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա

Մբապեն համաձայնվել է «Ռեալ» տեղափոխությանը

Ռոնալդուն պահանջել է Զիդանից «Ատլետիկոյի» դեմ խաղում կազմից դուրս թողել «Ռեալի» մեկ ֆուտբոլիստի

Զինեդին Զիդան. «Նախանձում եմ Ռոնալդոյին և Ռոնալդուին. Նրանց վիճակագրությունը շատ լավն է» (Ծաղրանկար)

Սիմեոնե. «Ինչպես և բոլոր խաղերում «Ռեալը» ցույց կտա իր ամբողջ հզորությունը»

«Ռեալի» հայտացուցակը «Ատլետիկոյի» դեմ խաղի համար

Զիդանը ցանկանում է ձեռք բերել «Մոնակոյի» պաշտպանին