Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժոզե Մոուրինյոն «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ շփոթմունքի մեջ էր հայտնվել (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների երգը, որը նվիրված էր թիմի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանին, շփոթմունքի մեջ էր գցել Ժոզե Մոուրինյոյին:

ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Սանդերլենդի» դեմ խաղի ժամանակ, հյուրերի երկրպագուները սկսել են երգել թիմի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանի մասին, ով չկարողացավ այդպես էլ ամրապնդվել «Կարմիր սատանաների» կազմում (2002-04), սակայն երկրպագուները նրան դեռ չեն մոռացել:

Երգը շփոթմունքի մեջ էր գցել Ժոզե Մոուրինոյին, ով չէր հասկանում, թե ով է Դիեգոն և ինչի են նրա մասին երգում: Պորտուգալացի մասնագետը շրջվել է և հարցել «ՄՅՈՒ»-ի կիսապաշտպան Մայքլ Քերիկին, թե ինչ են երգում երկրպագուները: