Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Արսենալի» երկու կիսապաշտպաններով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Արսենալի» երկու կիսապաշտպաններով՝ Մեսուտ Օզիլով և Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենով, հայտնում է Goal.com-ը:

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են հաջորդ ամառ, ուստի «Մանչեսթեր Յունայթեդը» ուսումնասիրում է իրավիճակը՝ հարմար տարբերակների առկայության դեպքում առաջարկներ կատարելու համար:

Մոուրինյոն Օքսլեյդ-Չեմբեռլենին ցանկացել էր գնել դեռ «Չելսիում» աշխատանքի ժամանակ՝ որպես Պետր Չեխի գործարքի մի մաս, սակայն չէր ստացվել: Ինչ վերաբերում է Օզիլին, ապա պորտուգալացի մարզիչը լավ գիտի ֆուտբոլիստին «Ռեալում» համատեղ աշխատանքից:

Աղբյուրը հայտնում է նաև, որ թեև Օզիլի ու «Արսենալի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, բայց գերմանացին այնքան էլ միտված չէ լքել Լոնդոնը: