Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ետ վերադարձնել իր նախկին պաշտպան Մայքլ Քինին, որն այժմ հանդես է գալիս «Բարնլիում»:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մանկունիացիները հետևում են իրենց նախկին ֆուտբոլիստի խաղին և ցանկանում են վերադարձնել նրան «Օլդ Թրաֆորդ» ընթացիկ մրցաշրջանից հետո:

2015 թվականին «կարմիր սատանաները» Քինին վաճառել էին 2.5 մլն. ֆունտ ստերլինգով, իսկ այժմ նրա համար պատրաստում են 25 մլն. ֆուտն արժողությամբ առաջարկ: Այս ամենը զայրույթ է առաջացրել մանկունիացիների երկրպագուների մոտ: Ակումբի երկրպագուները կարծում են, որ ղեկավարությունը գործում է սխալ մարտավարությամբ, նախ ցածր գնով վաճառում է իր ֆուտբոլիստին, հետո շատ բարձր գնով ետ բերում նրան:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նման իրավիճակում հայտնվել է անցած ամռանը: 2012 թվականին մանկունիական ակումբը բաց է թողել Պոլ Պոգբային առանց նրա դիմաց գումար պահանջելու, իսկ անցած ամռանը գնել ֆրանսիացի կիսապաշտպանին 89 մլն. ֆունտով՝ կատարելով ֆուտբոլային աշխարհի ամենթանկ տրանսֆերը:

«Կարմիր Սատանաների» նախկին պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Լիվերպուլը»:


«Մանչեսթեր Յունայթեդի» երկու կիսապաշտպան բաց կթողնի «Տոտենհեմի» հետ խաղը

FA-ն «Բարնլիի» ֆուտբոլսիտին որակազրկել է 18 ամսով

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների գնահատականները՝ «Բառնլիի» դեմ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բարնլիին», Մխիթարյանը խաղաց հանդիպման վերջում(տեսանյութ)

«Բարնլի» -«Մանչեսթեր Յունայթեդ». Մանկունիացիները 2 գնդակի առավելություն ունեն առաջին խաղակեսում(տեսանյութ)

«Բարնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Հայտնի են մեկնարկային կազմերը

«Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակը՝ «Բառնլիի» դեմ խաղում

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տոնեց «Բառնլիի» նկատմամբ (տեսանյութ)

«Բարնլիի» երիտասարդ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գեղեցիկ գոլ է խփել (տեսանյութ)

Օրվա հերոսները. Անգլիայի 5-րդ դիվիզիոնի թիմը հաղթեց ՊԼ ակումբին և դուրս եկավ գավաթի քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Բարնլիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել թոշակառուների հետ

FA-ն պատժեց Վենգերին (տեսանյութ)

«Արսենալ» – «Բարնլի» խաղը ֆանտաստիկ ստացվեց (տեսանյութ)

Մոուրինյոն որակազրկվեց

Մոուրինյոն կարող է կրկին որակազրկվել

«Յունայթեդը» չհաղթեց առանց Մխիթարյանի