Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Զենիթ» – «Բենֆիկա». Խաղից առաջ

  • Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ
  • «Զենիթ»«Բենֆիկա»
  • «Պետրովսկի» մարզադաշտ, Սանկտ-Պետերբուրգ
  • Մարտի 9, ժամը 21:00
  • Առաջին խաղի արդյունքը՝ «Բենֆիկա» 1-0 «Զենիթ»

Խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Զենիթը» ամենատպավորիչ թիմերից մեկն էր: Անդրե Վիլաշ-Բոաշը, որ վերջին մրցաշրջանն է անցկացնում թիմում, ցանկանում է «Զենիթի» հետ ռուսական ակումբների համար առայժմ անհասանելի նոր բարձունք նվաճել՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը: Առաջին խաղում թիմը պարտվեց միայն վերջին րոպեներին, սակայն սեփական հարկի տակ այս մրցաշրջանում պետերբուրգցիները դեռ չեն պարտվել: Վիլաշ-Բոաշի թիմը հասցրեց նաև բացել տնային մրցաշրջանը՝ 1-ական խաղեր անցկացնելով Ռուսաստանի գավաթում և առաջնությունում, ինչը օգնեց մտնել խաղային ռիթմի մեջ: Ուստի, ինչպես Վիտցելն է ասել խաղից առաջ. «Բենֆիկան» «Ռեալ» չէ, մենք պարտավոր ենք նրանց անցնել»:

large

Մյուս կողմից, «Բենֆիկան» առավել հարուստ պատմություն ու փորձ ունի Չեմպիոնների լիգայի այս փուլում: Բացի այդ, սկսած «Զենիթի» դեմ առաջին խաղից, թիմը հաղթել է իր բոլոր հաջորդող հանդիպումներում: Ընդ որում՝ «Բենֆիկան» վերջին տուրում մրցակցի հարկի տակ հաղթել է «Սպորտինգին» և բարձրացել առաջին հորիզոնական, ինչը, թեև շատ ջանքեր է խլել, սակայն մյուս կողմից էլ հզոր լիցքեր է հաղորդել «Արծիվներին»:

Հավանական մեկնարկային կազմեր

«Զենիթ». Լոդիգին – Անյուկով, Լոմբերտս, Գարայ, Սմոլնիկով – Վիտցել, Նետո – Շատով, Դանի, Հալկ – Ձյուբա
«Բենֆիկա»Սեզար – Էլիսեու, Նիլսոն-Լինդելֆ, Նելսինյո, Սիլվիո – Սամարաս, Սանչես – Գայտան, Ջոնաս, Պիցի – Միտրօղլու

Հանդիպմանը չեն մասնակցի

«Զենիթ» Ֆայզուլին, Մալաֆեև, Ռյազանցև (վնասվածք), Կրիշիտո, Խավի Գարսիա (որակազրկում)
«Բենֆիկա»Լիսանդրո Լոպես, Լուիզաո, Ֆեյսա, Նունո Սանտոս (վնասվածք), Ժարդել, Ալմեյդա (որակազրկում)

 Հետաքրքիր փաստեր

  • «Զենիթը» հաղթել է ՉԼ այս մրցաշրջանի իր բոլոր տնային հանդիպումներում՝ խփելով 7 գնդակ և ընդունելով 2-ը:
  • Արտյոմ Ձյուբան մասնակցել է ՉԼ-ում «Զենիթի» գոլերի 61,5 %-ին՝ 8-ին 13-ից:
  • «Բենֆիկան» գոլ է խփել ՉԼ այս մրցաշրջանում իր բոլոր խաղերում, միևնույն ժամանակ՝ 2-ից ավել գոլ խփել է միայն մեկ անգամ ՉԼ իր վերջին 37 խաղերում:
  • «Բենֆիկան» ՉԼ փլեյ-օֆֆում պարտվել է իր վերջին 5 արտագնա խաղերից 4-ում:
  • «Զենիթն» ու «Բենֆիկան» ՉԼ այս մրցաշրջանում ամենաշատ քարտեր ստացած թիմերն են՝ 24 և 23 համապատասխանաբար:

Միմյանց դեմ

26/11/14 «Զենիթ» 1-0 «Բենֆիկա»
16/09/14 «Բենֆիկա» 0-2 «Զենիթ»
06/03/12 «Բենֆիկա» 2-0 «Զենիթ»
15/02/12 «Զենիթ» 3-2 «Բենֆիկա»

Թիմեր «Զենիթ» «Բենֆիկա»
  Ընդհանուր ՍԴ ԱԴ Ընդհանուր ՍԴ ԱԴ
Հանդիպումներ 5 2 3 5 3 2
Հաղթանակ 3 2 1 2 2 0
Ոչ-ոքի 0 0 0 0 0 0
Պարտություն 2 0 2 3 1 2
ԳԽ 6 4 2 5 3 2
ԳԸ 5 2 3 6 2 4
Միավոր 9 6 3 6 6 0

«Չելսին», «Արսենալը» և «Ռոման» հետաքրքրվում են «Ման. Յունայթեդի» դարպասապահով

«Ինտերը» փլեյմեյքերի փոխարեն այլ դիրքի ֆուտբոլիստ վարձակալեց

«Հայկական ազգանունով իրանյան քամին հարավամերիկյան շուկայում». Կիա Ջուրաբչյանի թոփ 10 աղմկահարույց տրանսֆերները

Ով կփոխարինի Ջան Պիերո Վենտուրային. Թեկնածուները երեքն են

Ռոբերտո Մանչինին կարող է մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել իտալական գրանդը

Կայացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը

«Մեր Հովոն» իր շքեղ գոլերով շշմեցրել է մակեդոնացիներին, Կիրիլ Ալոյանը՝ դարձել դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ման. Յունայթեդն» առանց Մխիթարյանի ձեռք է բերում ՉԼ փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգա. Ո՞ր ակումբներն այսօր կարող են նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր

Ժոզե Մոուրինյո. «Չեմ կարծում, որ ԲԿՄԱ-ի հետ խաղում մեզ պետք է ոչ-ոքի, չեմ էլ կարծում, որ մեզ պետք է հաղթանակ»

«Չելսին» 4 գոլ խփեց «Քարաբախին» և փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Ինչպիսին կլիներ Չեմպիոնների լիգան, եթե թիմերը հանդես գային միայն իրենց սաներով

Լիոնել Մեսի. «Ինձ վատ եմ զգում, որ չճանաչեցի նրան» (լուսանկար)

«Ման. Յունայթեդը» հասավ բաղձալի նպատակին, ԲԿՄԱ-ն կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

ՉԼ. Բոլոր հաշիվներն ու գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Անտոնի Մարսյալը վրիպեց 11-մետրանոց նշակետից (տեսանյութ)