Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Սուոնսին» «Լիբերթի» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ՝ 1:1:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին խաղակեսի վերջնամասում: «Էվերթոնի» գրոհից հետո գնդակը դիպչել է տանտերերի պաշտպան Քայլ Նոթոնի դեմքին, ապա հատել դարպասի գիծը և հեռացվել «Սուոնսիի» տուգանային հրապարակից:
Հանդիպման մրցավար Լի Մեյսոնն այդ դրվագից հետո ցույց է տվել խաղադաշտի կենտրոնը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո