Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զավեն Անդրիասյանն արժանացավ Երևանի քաղաքապետի գավաթին

Կայացավ շախմատի Երևանի քաղաքապետի գավաթի 3-րդ խաղարկության եզրափակիչ փուլը: Պատվավոր մրցանակի համար մրցավեճի էին բռնվել 8 շախմատիստներ, որոնք արագ շախմատի մրցաշարում, նոկաուտ համակարգով որոշեցին հաղթողին:

Վճռորոշ մրցախաղում մրցանակը վիճարկեցին Զավեն Անդրիասյանն ու Արամ Հակոբյանը: Զավենը քառորդ եզրափակչում 2:0 հաշվով հաղթել էր Տիգրան Հարությունյանին, իսկ կիսաեզրափակչում պարտության էր մատնել Տիգրան Պետրոսյանին (1,5:0,5):

Հակոբյանը պայքարից դուրս էր մղել Կարեն Գրիգորյանին (3:2) և Ռոբերտ Հովհաննիսյանին (2:0):

Եզրափակիչ մրցախաղի երկու պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաղթողին որոշելու համար մրցակիցներն անցկացրին կայծակնային խաղի երկու պարտիա, որոնցում հաջողության հասավ ավելի փորձառու Զավեն Անդրիասյանը՝ նվաճելով Երևանի քաղաքապետի գավաթը:


Անդրիասյանն ու Ղարամյանն անպարտելի մնացին

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Զավեն Անդրիասյանը կրկին նվաճեց շախմատի ակադեմիայի գավաթը

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

5-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարերի միանձնյա առաջատարներին

Հայաստանի առաջնություն. Առաջատարներն առաջին կես միավորները կորցրին

Զավեն Անդրիասյանն ու Մարիամ Ավետիսյանը ստանձնեցին միանձնյա առաջատարի դերը

Գործող չեմպիոններն առաջնությունը սկսեցին հաղթանակով

Զավեն Անդրիասյանն արժանացավ 550 եվրո դրամական պարգևի

Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում է

Հայ շախմատիստները մնացին առանց պարգևների

Զավեն Անդրիասյանն ու Սերգեյ Մովսիսյանն առաջատարին զիջում են 1,5 միավորով

Ղարամյանը քառորդ եզրափակչում է, իսկ Անդրիասյանը դուրս մնաց պայքարից