Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Յուվենտուսը» մտահոգված է, որ «Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին

Armenia - Belarus

Մինչ Մասիմիլիանո Ալեգրին ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստները զբաղված են Իտալիայի առաջնությունը հաղթելով ու գավաթը նվաճելով, ակումբի ղեկավարները արդեն իսկ մտածում են պոտենցիալ տրանսֆերների մասին։

Այն ֆուտբոլիստներից մեկը, ում ցանկանում են տեսնել Թուրինում, Հենրիխ Մխիթարյանն է, ում ներկայիս պայմանագիրը ավարտում է 2017 թվականին։

Բայց Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանին նոր, բարելավված պայմաններով պայմանագիր է առաջարկել, ինչը մտահոգություն է առաջացրել թուրինցիների շրջանակում, քանի որ նրանք հասկանում են. պայմանագրի կնքումից հետո անչափ դժվար կլինի ձեռք բերել հայ ֆուտբոլիստին, հայտնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Ամեն դեպքում, «Յուվենտուսը» շարունակելու է ուշադիր հետևել Մխիթարյանի դրությանը Դորտմունդում։