Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Յուվենտուսը» չի կարողանում մեկնել Իտալիա ինքնաթիռի հետ խնդիրների պատճառով

«Յուվենտուսը», որը երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում արտագնա հանդիպում է անցկարցել «Պորտուի» հետ (0-2), դեռևս չի կարողանում հեռանալ Պորտուգալիայից ինքնաթիռի տեխինկական խափանման պատճառով:

Football italia-ի հաղորդմամբ, թիմը հաստատ կմնա Պորտուում մինչև 18:50, իսկ, թե երբ կկարողանա մեկնել Իտալիա դեռևս չի հաղորդվում:

Թուրինյան ակումբը կիրակի հանդիպում ունի «Էմպոլիի» հետ, և այս քաոսը կարող է խնդիրներ առաջացնել ակումբի համար: Տեղեկացվում է, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել հյուրանոցի մարզասրահում: