Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրչենկո.«Հայաստանից այժմ էլ հրավեր ունեմ»

«Անժիի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ակումբի պաշտոնական կայքին պատմել է, որ ցանկանում է հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում և չի վախենում Ակինֆեևի հետ մրցակցությունից:

«Ժամանակին ես պետք է ընտրեի Ռուսաստանի և Թուրքմենստանի երիտասարդական հավաքականների միջև: Քանի որ երկար ժամանակ Ռուսաստանում էի ապրում, ընտրությունս կատարեցի հենց այդ հավաքականի օգտին ու հայտնվեցի երիտասարդական հավաքականում: Սակայն հետո ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Հավաքականում բոլորի կողմից սիրված Իգոր Ակինֆեևն էր, որի հետ մրցակցելը շատ դժվար է:

Ես ունեցել եմ ու այժմ էլ ունեմ հրավեր Հայաստանի հավաքականից: Բայց այդ մասին արդեն ասել եմ. ցանկանում եմ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: Ընդ որում, երբ ես կայացրեցի այդ որոշումը, լեգեոներների սահմանափակման հարցը դեռ այնքան էլ խիստ չէր ու չազդեց իմ որոշման վրա: Իմ հայրենիքը Ռուսաստանն է, ես ապրում եմ այստեղ 8 տարեկանից: Ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ հանդես գալ ողջ երկրի հավաքականի մակարդակով»,-ասել է Յուրչենկոն:

Տիգրան Ավետիսյան