Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրչենկո. «Հայաստանի հավաքականի հրավերի վերաբերյալ որոշում կընդունեմ, երբ լուրջ խոսակցություններ լինեն»

«Անժիի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որ ազգային ընտրանուն գրակաբաց սպասում են իրեն:

«Հենց նոր իմ հայ ընկերներից իմացա այդ հայտարարության մասին, այսպիսով դեռևս ոչ մեկի հետ չեմ խոսել այդ թեմայով: Նախընտրում եմ գնալ այն հավաքական, որն իմ սրտին ավելի մոտ է: Ո՞րը կընտրեմ, ժամանակը ցույց կտա:

Այն, որ այդ հրավերը ընդունելուց հետո լեգեոներ կհամարվեմ, ակումբում վաղուց է քննարկվում: Որոշում կընդունեմ, երբ ավելի լուրջ խոսակցություններ լինեն»,-Յուրչենկոյի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը: