Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթելու «Ալաշկերտին»

«Ալաշկերտն» ԱՄՆ-ում անցկացրել է իր վերջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով ՄԼՍ-ի Արևմտյան կոնֆերենցիայի առաջատարներից մեկի՝ «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ:

Արդեն 8-րդ րոպեին հայկական թիմին հաշվի մեջ առաջ է մղել Դմիտրո Խովբոշան, իսկ 43-րդ րոպեին «Ռեալ Սոլթ Լեյքից» պատասխան գոլն է հեղինակել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ամերիկյան թիմը հաղթանակը կորզել է հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին, երբ աչքի է ընկել Չադ Բարետը:

«Ալաշկերտը» հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով՝ Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Անդրանիկ Ոսկանյան, Դմիտրո Խովբոշա, Վահագն Մինասյան, Արտակ Գրիգորյան, Իրակլի Կվեկվեսկիրի, Արտակ Եդիգարյան, Խորեն Վերանյան, Լեստեր Պելտյեր, Միհրան Մանասյան:

Ավելացնենք, որ Յուրա Մովսիսյանը մասնակցել է առաջին խաղակեսին և փոխարինվել:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ամերիկյան քննարկումներ. «Անարդարություն է, որ Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Յուրա Մովսիսյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին և նկարագրել է իր հոգու ցավը (տեսանյութ)

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ