Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրա Մովսիսյան. «Ես միշտ ցանկություն ունեմ խաղալու հավաքականում, բայց երկու երես չունեմ»

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆեյսբուքյան էջում հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի, Հայաստանի ու Հայոց ցեղասպանության մասին.

«Հայաստանի հավաքականը միշտ կմնա իմ հավաքականը: Ես միշտ ցանկություն ունեմ խաղալու հավաքականում: Բայց հիմա ես հանդես չեմ գալիս այնտեղ, քանի որ այն ինչ տեղի ունեցավ, այն մեղադրանքները ու խոսքերն ինձ մասին, դա ինձ համար չէ ու ես երբեք նման բաներ չեմ արել: Ամենակարևորն այն է, որ մարդիկ գիտեն՝ ես անկեղծ եմ, ես երբեք խաղեր չեմ տալիս որևէ տեղ հասնելու համար, ես երկու երես չունեմ, գուցե հենց դա է խնդիրը: Ես շիտակ մարդ եմ: Եթե դա է խնդիրն, ուրեմն ամեն ինչ այսպես էլ մնալու է, որովհետև ես երբեք չեմ փոխվի: Ես միշտ կերկրպագեմ իմ ազգային հավաքականին, իմ երկրին: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում խաղալ ազգային հավաքականում»,-ասել է Մովսիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է իր համար նշանակում հայ երկրպագուների աջակցությունը, հարձակվողն ասել է. «Հայերի աջակցությունը զգացմունքային կողմ ունի ինձ համար, որովհետև մեր ազգը վերապրել է 1915թ. ցեղասպանությունը, իմ երկիրը 25 տարի պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, բայց աշխարհն այնպես է արձագանքում, կարծես այդ պատերազմը չկա: Սահմանին ամեն օր մարդ է զոհվում, ամեն ինչ շատ տխուր է: Բայց երբ մարդիկ ուրախանում են ֆուտբոլով ու մարզիկներով, դա շատ լավ է, և ես երջանիկ եմ, որ կարող եմ նրանց գոնե ժպիտ պարգևել: Եթե ես կարող եմ նրանց կտրել պատերազմից ու օգնել ժպտալ, ուրեմն կարող եմ ինձ աշխարհի ամենահաջողակ մարդը զգալ»:

Յուրա Մովսիսյանը խոսել է նաև «Ալաշկերտի» հետ ընկերական խաղի մասին. «Մենք խաղալու են Հայաստանի չեմպիոնի հետ, դա մի առանձնահատուկ բան է լինելու: Ինձ համար դա հատկանշական է, որովհետև խաղալու եմ այն տղաների հետ, ում հետ հանդես էի գալիս Հայաստանի հավաքականում: Ուրախ եմ, որ հայկական թիմը կարող է գալ ու խաղալ իմ թիմի հետ: Հուսով եմ, մարդիկ չեն ալարի և կգան այդ խաղին: Ես գիտեմ, որ Հայաստանի թիմը շատ ոգևորված է լինելու, դա նրանց համար մեծ խաղ է լինելու»:


Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Արմեն Համբարձումյան. «Իմ առջև նպատակ եմ դրել ամրապնդվելու Հայաստանի հավաքականում»

Դավիթ Յուրչենկոն ու ևս 15 ֆուտբոլիստ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

FAF-ը հրավիրում է միանալու ուղևորությանը և աջակցելու Հայաստանի հավաքականին Չեռնոգորիայում

ՀՖՖ-ն նվազեցրել է տոմսերի գները Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական խաղի համար

Իրանի փոխչեմպիոն Հրայր Մկոյանը և ՀՖՖ-Դավիթ Յուրչենկո երկխոսությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ամերիկյան քննարկումներ. «Անարդարություն է, որ Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Յուրա Մովսիսյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին և նկարագրել է իր հոգու ցավը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկում

Դեյան Ստանկովիչ. «Շատ տպավորված եմ Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից»

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը կոչ է արել այցելել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի պրեմիերային

Յուրա Մովսիսյանը հայտնվել է ՄԼՍ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է հեղինակել ՄԼՍ-ում (տեսանյութ)

7 տարի անց Բրազիլիայի հավաքականը գլխավորեց ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը