Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրա Մովսիսյան. «Պահ է գալիս՝ պետք է ապացուցես, որ քո ջանքերով ես անուն ձեռք բերել»

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է իր թիմի անհաջող մեկնարկն ՄԼՍ-ի առաջնությունում: Փոխարենը, անձամբ հայ ֆուտբոլիստը հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ:

«Որևէ նշանակություն չունի, թե ով ես դու: Նույնիսկ եթե դու ունես երաշխավորված պայմանագիր (ՄԼՍ-ի ակումբներն իրավունք ունեն հայտավորելու միայն 3 ֆուտբոլիստների, որոնց աշխատավարձը գերազանցում է սահմանված չափը. «Ռեալ Սոլթ Լեյքում» նրանք են Մովսիսյանը, Ռուսնակը և Պլատան): Դու պետք է կատարես քո աշխատանքը: Կապ չունի՝ ԱՄՆ-ի հավաքականի ներկայացուցիչ ես, թե երիտասարդ ֆուտբոլիստ, պետք է ցույց տաս քո կարողությունները, որպեսզի խաղաս այս մակարդակում:

Մարզումների ժամանակ բոլորն էլ հավասար հնարավորություններ ունեն ցուցադրելու իրենց որակները: Եթե կարող ես, ինձնից լավը եղիր, եթե ոչ՝ կխաղամ ես, քանի որ ինձ ավելի լավ եմ դրսևորել: Նախ դու ես աշխատում անուն հանելու համար, ապա անունդ է աշխատում քեզ համար: Սակայն գալիս է պահ, երբ դու պետք է հետքայլ կատարես, ամեն ինչ սկսես զրոյից, որպեսզի ապացուցես, որ քո ջանքերով ես անուն ձեռք բերել, ոչ թե ԶԼՄ-ների կամ այլ մարդկանց շնորհիվ:

Թիմում բոլորը հավասար իրավունքներ ունեն: Բոլորս էլ միանման հնարավորություններ ենք ստանում: Հանդիպել եմ նոր գլխավոր մարզիչ Մայք Պետկեի հետ, մենք հաճելի զրույց ենք ունեցել: Միակ բանը, որ ցանկանում էի լսել՝ բոլորս հավասարաչափ հնարավորություններ կստանանք: Եթե լավ եմ կատարում աշխատանքս, պետք է խաղամ, եթե ոչ՝ չեմ խաղա: Այդպես է ամբողջ համաշխարհային ֆուտբոլում և յուրաքանչյուր այլ աշխատանքում»,- ասել է Մովսիսյանը:


Ամերիկյան քննարկումներ. «Անարդարություն է, որ Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Յուրա Մովսիսյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին և նկարագրել է իր հոգու ցավը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը կոչ է արել այցելել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի պրեմիերային

Յուրա Մովսիսյանը հայտնվել է ՄԼՍ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է հեղինակել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին

Յուրա Մովսիսյանը գրավել է «Լոս-Անջելես Գելեքսիի» դարպասը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը, Կական, Դավիդ Վիլյան, Ռաֆա Մարկեսը և ՄԼՍ-ի աստղերը պատրաստվում են նոր մրցաշրջանին (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթելու «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ԱՄՆ-ում հանդիպել են Յուրա Մովսիսյանին (լուսանկար)

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 16-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան vs «Մինեսոտա Յունայթեդ» (տեսանյութ)

«Ռեալ Սոլթ Լեյքը» ոչ-ոքի է խաղացել «Մինեսոտա Յունայթեդի» հետ. Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է սուրբ Վալենտինի օրը (լուսանկար)