Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Յունայթեդի» տպավորիչ վիճակագրությունն այն խաղերում, որտեղ Մխիթարյանը գոլ է խփել

Ինչպես հայտնի է, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:

Այդպիսով, սա հայ կիսապաշտպանի՝ մանկունյական թիմի կազմում խփած 8-րդ գոլն էր պաշտոնական հանդիպումներում: Դրանցից 4-ը գրանցվել են Պրեմիեր լիգայում, 3-ը՝ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությունում, 1-ը՝ Անգլիայի գավաթում:

«Մանչեսթեր Յունայթեդն» այդ 8 խաղերում տոնել է 7 հաղթանակ և գրանցել ընդամենը մեկ ոչ-ոքի, ուստի Ժոզե Մոուրինյոյի սաները առայժմ ոչ մի պարտություն չեն կրել այն հանդիպումներում, որոնցում Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագը Պրեմիեր լիգայում գրավել է «Տոտենհեմի» (1-0), «Սանդերլենդի» (3-1), «Լեսթերի» (3-0) և կրկին «Սանդերլենդի» դարպասները (3-0), Եվրոպայի լիգայում հաջողության է հասել «Զարյայի» (2-0), «Սենտ-Էտյենի» (1-0) և «Ռոստովի» հետ հանդիպումներում (1-1), իսկ Անգլիայի գավաթի շրջանակներում աչքի է ընկել «Ուիգանի» հետ մրցավեճում (4-0):


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին