Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուլիան Դրաքսլերը նշել է, թե որն էր «Բարսելոնայից» կրած պարտության պատճառը

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչից դուրս մնալու փաստը:

Փարիզյան ակումբը դիմակայության առաջին խաղում «Բարսելոնային» հաղթել էր 4-0 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում պարտվել 1-6 հաշվով ու դուրս մնացել պայքարից:

Մի շարք երկրպագուներ և մասնագետներ փարիզյան ակումբի անհաջողության մեջ մեղադրում են մրցավարական անձնակազմին, սակայն գերմանացի ֆուտբոլիստն այլ դիրքորոշում ունի:

«Մենք շատ վատ խաղացինք: «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմն է: Մրցավարի մի քանի որոշումներ կասկածելի էին, բայց երբ դուք պարտվում եք 1-6 հաշվով, շատ սխալ է մեղադրել միայն մրցավարներին: Մենք ծայրահեղ վատ հանդես եկանք, իսկ «Բարսելոնան» իր հաջողությանը հավատաց մինչև վերջ:

Երբ հաշիվը դարձել էր 3-0, մենք մի փոքր նյարդայնացել էինք, քանի որ մարզադաշտում գտնվող ավելի քան 90 հազար երկրպագուներ հիանալի աջակցություն էին ցույց տալիս «Բարսային»: Մթնոլորտը զարմանահրաշ էր: Կարծում էի՝ Կավանիի գոլից հետո ամեն ինչ ավարտված է, և մենք հաջորդ փուլ դուրս կգանք, բայց… տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- ասել է Դրաքսլերը:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը