Սլովակիայում այսօր տրվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության մեկնարկը: Մրցաշարի 144 մասնակիցների թվում են Հայաստանի 6 ներկայացուցիչները: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջնությունը բոլորից հաջող սկսեց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը, ով սպիտակներով հաղթեց անհատական վարկանիշով 195-ով իրեն գերազանցող լեհ գրոսմայստեր Մոնիկա Սոչկոյին: Վերջինս մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է համարվում:
Մոնիկա Մոտիկակովա-Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան-Լենկա Պտաչնիկովա, Մերի Արաբիձե-Սիրանուշ Ղուկասյան, Պիա Կրամլինգ-Մարիա Կուրսովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Հայ շախմատիստուհիներից միակ պարտությունը կրեց Մարիա Գևորգյանը, ով խաղում էր Սաբինա Վեգա Գուտիերեսի հետ:
Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 65 հազար եվրո է, որը բաշխվելու է առաջնությունում լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստուհիների միջև: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգևատրվի ոսկե մեդալով և 11 հազար եվրոյով: Արծաթե մրցանակակիրը կստանա 9 հազար եվրո, բրոնզե մեդալակիրը՝ 7 հազար եվրո:
Բացի Եվրոպայի առաջնության մրցանակներից, խաղարկվում են նաև նոկաուտ համակարգով անցկացվող շախմատի աշխարհի կանանց առաջնության 14 ուղեգրեր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո