Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հայտացուցակը

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը:

Մեր ընտրանին, գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է մայիսի 5-ից 7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ, մարզչական շտաբն արդեն որոշել է, թե ովքեր են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Նրանք են. 59 կգ քաշային կարգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան.

«Ո՞վ 98 կգ քաշային կարգում կներկայացնի Հայաստանը, կհայտարարենք ապրիլի 25-ին: Այս քաշային կարգի անվիճելի առաջատար Արթուր Ալեքսանյանը ծունկը ցավեցրել է: Սպասում ենք: Եթե մինչ այդ լավանա, նա կմեկնի, իսկ եթե զգանք, որ խանգարելու է, նրան կփոխարինի Արթուր Շահինյանը:

Իսկ 130 կգ քաշային կարգում մենք նպատակահարմար չենք գտել մասնակից ունենալ Եվրոպայի առաջնությունում», – ասաց գլխավոր մարզիչը:

Լեւոն Ջուլֆալակյանը նաեւ տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանը ներկայումս Տալլինում է, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Այսօր ըմբիշը կշռվելու է, իսկ վաղն սկսելու է գոտեմարտել:


Ըմբշամարտի ԵԱ. Չալյանն ու Մանուկյանը պարտվում են քառորդ եզրափակչում

Չալյանը և Մանուկյանը քառորդ եզրափակչում են

Ըմբշամարտի ԵԱ. Չալյանը և Մանուկյանը հաղթում են մեկնարկային գոտեմարտերում

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը հաղթում է սփոփիչ գոտեմարտում

Արթուր Ալեքսանյանը պարտվում է քառորդ եզրափակչում

Ըմբշամարտի ԵԱ. Ասլանյանը պարտվում է թուրք ըմբիշին, Ղարիբյանը՝ ադրբեջանցուն

Այսօր պայքարի դուրս կգա հունահռոմեական ոճի 4 ըմբիշ (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը

Արսեն Ջուլֆալակյանը՝ Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի հաղթող

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է

Կիևի մրցաշար. Ասլանյանը՝ արծաթե մեդալակիր, Մանուկյանը և Բորանյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանը ոսկե մեդալ է նվաճում

Կիևի մրցաշար. Սարգիս Քոչարյանն ու Արթուր Շահինյանը եզրափակչում են