Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպան ԱԱ-2026-ի ընթացքում կարող է ներկայանալ 16 թիմով

2016 թվականի վերջնամասում տեղեկություններ տարածվեցին, որ ՖԻՖԱ-ն  քննարկում է 2026թ. աշխարհի առաջնությունը 32-ի փոխարեն 48 թիմով անցկացնելու հնարավորությունը:

Տեղեկացվում էր՝ Եվրոպան ներկայացնող 16 թիմ կկարողանա նվաճել Մունդիալի ուղեգիր, Աֆրիկան՝ 9 թիմ, Ասիան՝ 8,  Հյուսիսային և Կենտրոնական Ամերկան՝ 6,  Օվկիանան՝1: Առաջնությունը հյուրընկալող թիմը ավտոմատ մասնակցում է ԱԱ-ը: Այդ ուղեգիրը տրամադրվելու է տանտերերին այն կոնֆեդերացիայի կողմից, որի մեջ հավաքականը մտնում է:

Մյուս 2 ուղեգիրը խաղարկվելու է փլեյ-օֆֆ փուլում՝ 6 թիմի մասնակցությամբ: Փլեյ-օֆֆ մասնակից թիմերի ցանկը կհամալրի յուրաքանչյուր կոնֆեդերցիայից մեկ թիմ, բացի ՈՒԵՖԱ-ից և հյուրընկալող երկրի կոնֆեդերացիայից ևս մեկ հավաքական իրավունք կստանա՝ ուղեգրի համար պայքարելու: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կախված իրենց զբաղեցրած դիրքից այդ 6 թիմերից 2-ը կսկսեն պայքարը փլեյ-օֆֆ 2-րդ շրջանից: Մյուս 4 թիմերը կմրցեն միմյանց հետ առաջին փուլում, իսկ հաղթած 2 թիմերը դուրս կգան 2-րդ փուլ: Փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան առաջնությունը հյուրընկալող երկրի սահմաններում:

ՖԻՖԱ-ի խորհրդի կողմից առաջարկված նորարությունները դեռևս պետք է հաստատվեն կազմակերպության համաժողովի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին: