Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպա լիգա. 1/4 եզրափակիչի առաջին 3 մասնակիցները

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների շրջանակում «Բեշիքտաշն» ուժերն է չափել «Օլիմպիակոսի», «Գենկը»՝ «Գենտի», «Կրասնոդարը»՝ «Սելտայի» հետ:

Հյուրընկալվելիս ոչ-ոքի(1-1) խաղալուց հետո «Բեշիքտաշը» կարողացավ «Վոդաֆոն Արենայում» հաղթել հունական ակումբին 4-1 հաշվով ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: Թուրքական ակումբին 10-րդ րոպեին առաջ է մղել Աբուբաքարը, 22-րդ րոպեին Բաբելը երկրորդ գնդակն է ուղարկել «Օլիմպիակոսի» դարպասը: 31-րդ րոպեին Էլյունուսին կրճատել է հաշվի տարբերությունը՝ լարվածություն մտցնելով խաղում: Լարվածությունն ավելի է մեծացել, երբ 39-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ Աբուբաքարը ոչ մարզական պահվածքի համար հեռացվել է խաղադաշտից, սակայն երկրորդ կեսում «Օլիմպիակոսը» չի կարողացել գրավել մրցակցի դարպասը, իսկ Ռայան Բաբելն այս խաղում իր երկրորդ գոլն է խփել 75-րդ րոպեին: 84-րդ րոպեին Թոսունը 4-րդ գնդակն է ուղարկել հունական ակումբի դարպասը՝ խոշոր հաշվով հաղթանակ պարգևելով «Բեշիքտաշին»:

«Գենկը» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթել էր «Գենտին» ու, կարելի է ասել, վճռել դիմակայության ելքը: Տնային խաղում «Գենկը» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի ու նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: 20-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի է ընկել Կաստանը, իսկ 84-րդ րոպեին «Գենտի» ֆուտբոլիստ Վերստրաետեն հավասարեցրել է հաշիվը:

Տնային խաղում 2-1 հաշվով հաղթելուց հետո Վիգոյի «Սելտան» «Կրասնոդարի» նկատմամբ առավելության է հասել նաև հյուրընկալվելիս: Այս անգամ իսպանական ակումբը վստահ հաղթանակ է տարել 2-0 հաշվով՝ նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր: 52-րդ րոպեին Մալյոն բացել է հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Յագո Ասպասը կրկնապատկել է այն: 86-րդ րոպեին «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Կաբորեն երկրորդ դեղինն է ստացել ու հեռացվել խաղադաշտից:

Այսպիսով՝ «Բեշիքտաշը», «Գենկն» ու «Սելտան» քառորդ եզրափակիչում են:


«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

Զիդանը խոսել է Մորատայի՝ ձեռքսեղմումից հրաժարվելու դրվագի մասին

Արազ Օզբիլիսը կհեռանա «Բեշիքտաշից»

Մոուրինյո. «Ինձ համար շատ դժվար էր այս մրցաշրջանում, բայց եթե մենք հաղթենք ԵԼ-ն, հիանալի կլինի»

«Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Այաքսի» հետ Եվրոպա լիգայի եզրափակչում(տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

Ֆելայինին առաջ է մղում «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». Ուղիղ եթեր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». հայտնի են մեկնարկային կազմերը

Մոուրինյո.«Եթե այս խաղը «Սելտայի» համար կարևոր է, ապա մեզ համար այն ամենակարևորն է պատմության մեջ»

Եվրոպա լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա». Հավանական մեկնարկային կազմերը` ըստ բրիտանական մամուլի