Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպա Լիգա. 1/16 եզրափակիչ. Մանչեսթեր Յունայթեդ – Սենտ Էտյեն

Եվրոպա Լիգայի այս տարվա խաղարկության 1/16 եզրափակիչի զույգերը բավական խոստումնալից են: Թիմեր կան, որոնք դեռևս պատմականորեն սկզբունքային մրցակցություն ունեն միմյանց հետ: Այդ առումով իհարկե հետաքրքիր կլինի հետևել Մանչեսթեր Յունայթեդի ու Սենտ Էտյենի միջև դիմակայությանը: Թեպետ ֆավորիտն այստեղ առավել քան ակնհայտ է (դա Սենտ Էտյենը չէ), բայց պետք չէ մոռանալ, որ կարմիր սատանաների կիսապաշտպան Պոլ Պոգբայի կրտսեր եղբայրը հանդես է գալիս հենց Սենտ Էտյենում: Ո՞վ ում:

Մանչեսթեր Յունայթեդ

Անգլիական ակումբը զգալիորեն ուժեղացրել է իր խաղը համեմատած մրցաշրջանի աշնանային հատվածի հետ: Թիմը հաղթանակը հաղթանակի հետևեից է տանում ու զգալիորեն մոտենում չեմպիոնլիգյան բաղձալի ուղեգիր տվող լավագույն քառյակին: Սակայն ինչպես գտնում են մասնագետներն ու երկրպագուները՝ հաջորդ տարի չեմպիոնների լիգայում հայտնվելու լավագույն տարբերակը Եվրոպա Լիգայում հաղթանակ տոնելն է: Դրանով Յունայթեդը կկոտրի մի շատ քարացած կարծրատիպ, համաձայն որի, անգլիական ակումբները ուշադրություն չեն դարձնում Եվրոպա լիգային կամ Եվրոպական մրցասպարեզում հանդես գալու համար շատ թույլ են: Թիմում լուրջ կորուստներ չկան: Մայքլ Կարիկի վնասվածքը նրան թույլ չի տա մասնակցել այս խաղին, բայց առանց նրա էլ Յունայթեդը յոլա կգնա:

Սենտ Էտյեն

Ֆրանսիական ակումբը նախորդ մրցաշրջանում գերազանց ելույթների հաշվին հասավ հին մայրցամաքի ակումբային մրցաշար: Այստեղ կանաչ թիմի արկածները շարունակվում են: Առհասարակ այս ակումբը երբեք էլ լուրջ սուպեր աստղեր չի ունեցել վերջին տարիներին: Թերևս ամենավառը եղել է գաբոնցի Պյեր էմերիկ Օբամեյանգը: Հիմա թիմում հստակ առաջատար չկա. Ամեն ինչ հիմնված է թիմային գործողությունների վրա: Դրա հաշվին կարելի է հաղթել ցանկացած մրցակցի, ինչպես դա արեց անցած տարի Լեսթերը:

Խաղադրույք

Հ1 և 3,5 քիչ – 1.82

Ռոբերտ Գասպարյան


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին