Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Եթե խոսեմ, պատժվելու եմ». Մոուրինյոն դժգոհ է մրցավարությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է մնացել «Հալ Սիթիի» հետ խաղի մրցավարությունից, մասնավորապես այն փաստից, որ մրցավարը հյուրերին թույլ էր տալիս ձգել ժամանակը:

«Ես չեմ մեղադրում մրցակցին, որովհետև նրանք պայքարում են իրենց կյանքի համար: Յուրաքանչյուր միավոր նրանց համար ոսկի է:

Նրանք պետք է պայքարեին բոլոր հնարավոր տարբերակներով: Նրանք փորձեցին տեսնել, թե ինչ է իրենց թույլատրված անել: Մրցավարը հետադարձ կապ տվեց: Եվ դրանից հետո նրանք իրենց հարմար էին զգում անելու այն ամենը, ինչ տեսանք 90 րոպեների ընթացքում: Ես նրանց չեմ մեղադրում»,-ասել է Մոուրինյոն:

Պորտուգալացի մարզիչը դիմել է լրագրողներին, որպեսզի նրանք բարձրաձայնեն այդ խնդրի մասին:

«Եթե ես խոսեմ, պատժվելու եմ: Ես չեմ ուզում պատժվել: Եթե ես ձեր տեղում լինեի, չէի հարցնի այդ մասին մարզչին: Ես կտեսնեի ու կգրեի իմ կարծիքն այդ մասին: Ուղղակի կգրեի, թե ինչ է կատարվում «Յունայթեդի» հետ գրեթե յուրաքանչյուր խաղում»,-ասել է պորտուգալացին մամուլի ասուլիսի ժամանակ:

Ի դեպ, խաղից անմիջապես հետո Մոուրինյոն կոպտել է լրագրողներից մեկին, ով իրեն հարցրել է մրցավարից ունեցած դժգոհությունների մասին: «Եթե Դուք ֆուտբոլից բան չեք հասկանում, Ձեր ձեռքին միկրաֆոն չպետք է լինի»,-պատասխանել է մարզիչը և հեռացել:


«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը

ՈՒԵՖԱ-ն Եվրոպա լիգայի եզրափակչի տոմսեր է խաղարկում

«Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հավանական մեկնարկային կազմեր

L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

Ինչպիսի տեսք կարող է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը հաջորդ մրցաշրջանում (լուսանկարներ)

Ժոզե Մոուրինյոն «Սաութհեմփթոնի» դեմ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 ֆուտբոլիստների

Մոուրինյո. «Պոգբան չի խաղա, քանի որ մասնակցելու է հոր թաղման արարողությանը»

Daily Mail. Դե Խեան արդեն անցկացրել է իր վերջին խաղը «Յունայթեդի» կազմում

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

Իսկ Դուք արդեն քվեարկե՞լ եք Հենրիխ Մխիթարյանի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բավականին մեծ բոնուս կստանան, եթե կարողանան հաղթել Եվրոպա լիգայի եզրափակչում

EPL Index. «ՄՅՈՒ» ամառային ձեռքբերումների գնահատականները

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին