Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ես ստանում եմ նույն վերաբերմունքը և՛ պարտվելիս, և՛ հաղթանակ տոնելիս».Լուիս Էնրիկեի պատասխանը լրագրողին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «ՊՍԺ»-ն 4-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կատալոնական «Բարսելոնայի» հանդեպ: Կատալոնացիների հաջորդ փուլում հայտնվելը իսկական հրաշք կհամարվի, քանի որ մինչ այս նման հաշվով պարտված ոչ մի թիմի չի հաջողվել դուրս գալ 1/4  եզրափակիչ:

Խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է  TV3 հեռուստաալիքի լրագրողի հարցերին:

«Սա լավ խաղ չէր մեզ համար: Մենք փոխել էինք 4-3-3 դասավորությունը 4-2-3-1 դասավորության, որպեսզի փակենք նրանց խաղացողներին և թույլ տանք Լեո Մեսիին ազատ շարժվել առաջ: Սա սխալ էր, որը շատ թանկ կարժենա»,- ասել է իսպանացի մասնագետը:

Այն հարցին , թե ով է պատասխանատու նման արդյունքի համար, Էնրիկեն պատասխանել է.« Մենք կարող էինք փոխել դասավորությունը ,սակայն արդյունքը նույնը կլիներ: Ես չեմ պատրաստվում պատասխանատու կամ մեղավոր գտնել նման արդյունքի համար: Մի անհանգստացեք, ես պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա: Ես ստանում եմ նույն վերաբերմունքը և՛ պարտվելիս, և՛ հաղթանակ տոնելիս: Դուք միևնույն  տոնայնություն եք օգտագործում ինձ հարցեր տալիս: Ես ցանկանում եմ, որ դուք փոխեք այն, երբ ես հաղթեմ»:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)