Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Երկու քարի արանքում». Անտոնիո Կոնտեն պետք է ընտրի «Չելսիի» և «Ինտերի» առաջարկների միջև

«Չելսին» մտադիր է թիմում պահել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ով առաջարկ է ստացել կարիերան շարունակելու «Ինտերում»:

Տեղեկացվում է, որ 47-ամյա մասնագետին, ով Անգլիայում իր առաջին իսկ մրցաշրջանում հռչակվել է Պրեմիեր լիգայի հաղթող, կառաջարկվի նոր պայմանագիր՝ տարեկան 7,5 մլն ֆունտ աշխատավարձով (9 մլն եվրո), ինչը ռեկորդի կրկնություն կլինի «Չելսիի» պատմության մեջ: Լոնդոնյան ակումբի մարզիչներից ամենաբարձր աշխատավարձը երբևէ ստացել է Ժոզե Մոուրինյոն 2015/16թթ. մրցաշրջանում՝ տարեկան 7,5 մլն ֆունտ:

«Ինտերն», իր հերթին, Կոնտեին առաջարկում է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ:

Իտալացի մարզչի ներկայիս աշխատավարձը կազմում է 6,5 մլն ֆունտ, ավելի քիչ, քան վաստակում են Պրեմիեր լիգայում նրա գործընկերներ Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ժոզե Մոուրինյոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Արսեն Վենգերը («Արսենալ») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):

Ավելի վաղ հաղորդվում էր՝ «Չելսին» պատրաստ է Կոնտեին թույլ տալու անձամբ ընտրելու իր առաջին օգնականին: Նրա ներկայիս օգնական Սթիվ Հոլանդը մրցաշրջանի ավարտից հետո մշտական աշխատանքի է անցնելու Անգլիայի հավաքականում:


Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

«Ինտերը» մեգապայմանագիր է առաջարկել Պոչետինոյին

«Չելսին» ամռանը տրանսֆերների վրա կծախսի ավելի քան 200 մլն ֆունտ

Կոնտեի նման խենթ. Ինչպես «Չելսին» տոնեց չեմպիոնությունը (տեսանյութեր)

Express. Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Անգլիա

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

Ջիանլուիջի Բուֆոնի բացառիկ և գուցե անկրկնելի նվաճումը (լուսանկար)

Կոնտե. «Ես գուշակ չեմ, բացառված չէ, որ Ազարը կհեռանա»

Գվարդիոլան մարզչական կարիերայում առաջին անգամ տիտղոս չի նվաճի

Իտալացիների գերիշխանությամբ. Աշխարհի լավագույն 10 մարզիչներն այս պահին

Կոնտե.«Մեսին եսասեր չէ, իսկական չեմպիոնը խաղում է թիմի հաղթանակի համար»

Daily Mail. Կուրտուան բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»- «Չելսի» հանդիպումը

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել «Չելսիի» ֆուտբոլիստի համար. «Արիստոկրատները» կարող են վաճառել նրան ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով

Կոնտե. «Պիռլոն չի լինի «Չելսիի» մարզչական շտաբում»

Կոնտեն Պիռլոյին կհրավիրի «Չելսի»

Կոնտեն հրաժարվել է ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը