Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երկրորդ կրակոցը սրտին. Ինչքա՞ն կդիմանա Չեմպիոնների լիգան

Գարնանային Չեմպիոնների լիգան ակումբային ֆուտբոլի սիրահարների մեղրամիսն է, կրքոտ ու թեժ գիշերների շարք, որից ուզում ես էլի, էլի ու էլի… Իսկ այս տարի, արդեն որերորդ գիշերը երկրպագուները քնում ու արթնանում են չբավարարված: Ու նրանց ամենևին պետք չէ դիմել բժշկի, այդ սեռավարակի աղբյուրը պետք է փնտրել ՈՒԵՖԱ-ում:

Մրցավարների կողմից փչացված երկու խաղ, որոնք նույնիսկ այդ ակումբների երկրպագուների մոտ առաջացնում են պարզ հարցը՝

Արդյո՞ք ամեն ինչ վաճառված է ու նախապես պլանավորված հասարակ շոու է…

Ո՛Չ: Ֆուտբոլը World Wrestling Entertainment-ի շոու չէ: Չի էլ դառնա, որովհետև դրա համար պետք է կաշառել բոլորին՝ բոլոր ֆուտբոլիստներին, մարզիչներին, նույնիսկ երկրպագուներին: Իսկ ֆուտբոլում դեռ կան ու միշտ էլ լինելու են ազնիվ մարդիկ:

Միշտ էլ հեշտ է ապրել՝ հայտարարելով, որ ամեն ինչ նախապես որոշված է ու քեզնից ոչ մի բան կախված չէ: Բայց պետք է քաջ լինել ու պայքարել, որովհետև նույնիսկ ամենահանճարեղ ծրագրված ներկայացումներում կա ամեն ինչ փոխելու շանս:

Ինչքա՞ն

Իմ հաշվարկները հետևյալն են.

  • Մրցավարները 10-20% դեպքերում սխալվում են, ինչպես բոլորս՝ ակամայից:
  • Այս մրցաշրջանում նրանք միտումնավոր սխալվում են ավելի շատ, քան նախկինում՝ 20-30%:
  • Հաշվի առնելով խաղի բնույթը՝ մրցավարները կարող են խաղի վրա ազդել միջինում 40-60%-ով:
  • Այսինքն, բոլոր տուժողներն ունեն 40-60% հրաշքի հնարավորություն:

barcelona-psg_dlcqmcompn0b1wmkla7hpdqrs

Ես, իհարկե, սա շատ աննորմալ եմ համարում, բայց ի՞նչ արած: Սա է ստեղծված իրավիճակը, որը ոմանք օգտագործում են իրենց օգտին: Իսկ ոմանք վհատվում են ու սկսում են գոռալ անարդարության մասին:

Երբ գործը հասնում է ծեծկռտուքի, ո՞վ է հարցնում ճիշտ կամ սխալ լինելու մասին: Պետք է միայն կռվել մինչև վերջ, որովհետև արդարադատության հետևից դատարան կարող ես գնալ, միայն երբ կենդանի ես մնում:

ՊՍԺ-ն վեր պարզեց ձեռքերը և սպանվեց, իսկ ահա «Բավարիան» գլուխը բարձր հեռացավ, թեև լավ ծեծված…

Բայց միշտ, միշտ կա հրաշք գործելու հնարավորությունը: Դե հա, «Ռեալի» կամ «Բավարիայի» դեմ նույնիսկ 5% առավելություն կորցնելը շատ մեծ բան է: Բայց դա չի ժխտում հրաշքի հնարավորությունը, որին հավատում եմ ես, որին պետք է հավատան նաև ֆուտբոլիստները… Իսկ մեղավորներ փնտրելու կարիք չկա, չէ որ բոլորն էլ գիտեն, թե

Ո՞վ է մեղավորը

ՈՒԵՖԱ-ն: Գլոբալ առումով՝ նաև ՖԻՖԱ-ն: Եթե նրանք նախկինում հիմնականում միջամտում էին վիճակահանություններին, իսկ մրցավարներին «գործի դնում» շատ հազվադեպ, ապա այս տարի ՈՒԵՖԱ-ում շատ անտաղանդ ու անզգույշ են գործում: Գուցե պատճառը Ինֆանտինոյի ու ղեկավար կազմի փոփոխությունն է, ի վերջո նախկինները մի փոքր ավելի լավ գիտեին «չափը»: Իսկ այս անգամ նրանք երկու անգամ ձախողեցին վիճակահանությունը (նախ՝ ՊՍԺ – «Բարսելոնա» զույգով, իսկ ապա ¼ եզրափակչի՝ «Ռեալի» ու «Բարսայի» զույգերի դեպքում) և հայտնվեցին կեղտի մեջ, որից դժվար է դուրս գալ առանց ուրիշներին կեղտոտելու: Վատն այն է, որ այդ կեղտը ցայտում է հայտնվում մեր հեռուստացույցի էկրաններին, նույնիսկ հոտն է փոխանցվում մինչև մեզ… ֆֆֆո՛ւհ:

Բա հիմա մենք ի՞նչ ենք անելու

Ես առայժմ բնավ չեմ կողմնորոշվում՝ արդյո՞ք կրկնապատկերների համակարգը լուծում է, թե չէ: Նույնիսկ եթե դրանք ներդրվեն, սխալները 100 տոկոսով չեն վերանալու, ու բացի այդ՝ ՈՒԵՖԱ-ն դեռ կպահպանի այլ լծակներ՝ վիճակահանությունը, որակազրկումները, և այլն:

Ինձ համար լուծումը նոր մրցաշարի ստեղծումն է: Այս մակարդակի ֆուտբոլը ոչ մի կապ չունի այն խաղի հետ, որ խաղում են, օրինակ, հայկական թիմերը: Մինչդեռ նույն «Ալաշկերտն» ու «Բավարիան» խաղում են նույն մակարդակում, նույն մրցաշարում, ուղղակի «Ալաշկերտը» առաջ չի գնում, «Բավարիան» գնում է:

UEFA President Michel Platini (R) congratulates Real Madrid football club's President Florentino Perez after he received his "Best President of the year" award during the Globe Soccer Awards Ceremony at the end of the 9th International Sports Conference on December 29, 2014 in Dubai. AFP PHOTO / MARWAN NAAMANI (Photo credit should read MARWAN NAAMANI/AFP/Getty Images)

Սա աբսուրդ է, որի միակ պատճառը ՈՒԵՖԱ-ի ցանկությունն է՝ վերահսկելու ֆուտբոլը աշխարհամասում: Մինչդեռ «թոփ» կոչված մոտ 20 ակումբները վաղուց վեր են թռել բոլորից ամեն ինչով, և գլխավորը՝ փողերով: Ֆուտբոլը վաղուց բաժանվել է պրոֆեսիոնալի և ոչ պրոֆեսիոնալի, պետք է դա ուղղակի ընդունել, ու պրոֆեսիոնալներին տանել առանձին լիգա՝ իրենց իսկ կողմից ստեղծված լիգա:

Ինչո՞ւ դա կլուծի խնդիրը

Որովհետև այդ 20 ակումբները իրենք կորոշեն, թե ինչ լիգայում են խաղալու, ինչ կանոններով, ինչ մրցավարներով: Լիգայի նախագահին կամ որոշում կայացնողներին կընտրեն հենց նրանք՝ այդ 20 ակումբները, ոչ թե այն ֆեդերացիաները, որոնք ՉԼ-ից հեռու են նվազագույնը որակավորման 4 փուլ ու չեն կարող ներկայացնել այն ակումբների շահերը, որոնք օրական վաստակում են իրենց տարեկան բյուջեի չափ գումար: Նույն «Ռեալն» ու «Բավարիան», նույն «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն ՈՒԵՖԱ-ի համար վաստակում են փողեր, որոնք կառույցի նախագահը բաժանում է ֆեդերացիաներին ու գնում ձայներ, իսկ հետո փաստի առաջ կանգնեցնում նույն այդ թոփ ակումբներին:

Այս երկու խաղերը կրակոց էին Չեմպիոնների լիգայի սրտին, որի մահը օրեցօր մոտենում է: «Բավարիայի», ՊՍԺ-ի, վաղը գուցե նաև «Յուվենտուսի» նման հսկա ակումբները ուղղակի չեն կարող համակերպվել, որ իրենց պարբերաբար, բիզնեսի լեզվով ասած՝ «գցում են»: Կարծում եմ այդ խմբին սիրով կմիանան նաև նույն «Բարսելոնան» և «Ռեալը», ովքեր ուղղակի այս պահին ավելի ճարպիկ են գտնվել ու ժամանակավոր լուծումներ են կարողացել գտնել իրենց հմուտ ղեկավարների ջանքերով: Իսկ մինչ այդ՝ սպասենք հերթական կրակոցին այսօր, ու հուսանք, որ այն վերջապես մահացու կլինի…

Karen Rafayelyan


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Սելտայի» հետ խաղի համար

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)