Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երեք մարզիչներ, ովքեր կարող են գլխավորել Հոլանդիայի ազգային հավաքականը

Հոլանդիայի Թագավորական ֆուտբոլի ասոցացիան շարունակում է նոր մարզչի փնտրտուքները:

Ինչպես հայտնի դարձավ երեկ, իր զբաղեցրած պաշտոնից հեռացվեց Դաննի Բլինդը, որի գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը ուրբաթ օրը պարտվել էր Բուլղարիայի ընտրանուն (2-0):

Եվ ահա ինչպես տեղեկացնում է Voetbal International-ը, ներկա պահին կան 3 թեկնածուներ, ովքեր կարող են գլխավորել «նարնջագույներին»: Խոսքը գնում է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի, «ՄՅՈՒ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի և Գուս Հիդինգի մասին:

Նշենք, որ վերջին 2-ը ներկա պահին ոչ մի ակումբ կամ հավաքական չեն մարզում: