Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երեք հայ շախմատիստներ կմասնակցեն Լիսաբոնի մրցաշարին

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն  ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը կմասնակցեն փետրվարի 4-10-ը Լիսաբոնում կայանալիք միջազգային մրցաշարին, որը նվիրված է Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիայի հիմնադրման 90-ամյա հոբելյանին:

Մրցաշարի 173 մասնակիցների թվում է նաև ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, ով ՖԻԴԵ-ի իր անհատական վարկանիշով (2624) զիջում է միայն լատվիացի Իգոր Կովալենկոյին (2684) և Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիզագային (2652):

Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 2000 եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 1300 և 900 եվրո: Ընդհանուր առմամբ դրամական պարգևների կարժանանան լավագույն արդյունքի հասած 15 մասնակիցները:


Անդրիասյանն ու Ղարամյանն անպարտելի մնացին

Հակոբյանն ու Սարգսյանն առաջին հաղթանակները տոնեցին

Միջազգային վարպետները գերազանցեցին գրոսմայստերներին

Ուժեղագույնների մրցաշարում առավել հաջողը Սերգեյ Մովսիսյանի ելույթն էր

Տուրը հաղթական էր միայն Տիգրան Հարությունյանի համար

Հայաստանցի շախմատիստներից հաղթեց միայն Մանուել Պետրոսյանը

Տիգրան Հարությունյանն առաջին հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը մոտեցավ առաջատարների խմբին

Հայկ Մարտիրոսյանն անդրանիկ հաղթանակը տոնեց

Սերգեյ Մովսիսյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Մեկնարկում միայն Սերգեյ Մովսիսյանը հաղթանակ տոնեց

Տիգրան Հարությունյանը մեկ միավորով զիջեց հաղթողին

Հայաստանի նոր չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է

Տղամարդկանց մրցաշարում մթնոլորտը շիկացած է, կանանց մրցավեճում իրադրությունը պարզվեց

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Պատանիների աշխարհի չեմպիոնը հաղթեց Հայաստանի գործող չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը