Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա». Երբ թանգարանում սպորտային շունչ է

Լեգենդար «Բարսելոնա» ակումբը տարիներ շարունակ եղել է ֆուտբոլի, հաջողության և բարձր որակի սիմվոլը: Զարմանալի չէ, որ այս ակումբի պատվին 1984 թվականի սեպտեմբերի 24-ին բացվել է «Բարսելոնա» թանգարանը: Վերջինս մեծ հեղինակություն է վայելում և այստեղ ամեն տարի այցելում են միլիոնավոր տուրիստներ և տեղի բնակիչներ: Այն համարվում է աշխարհի լավագույն սպորտային թանգարաններից մեկը և Բարսելոնայում երկրորդը՝ այցելությունների քանակով՝ զիջելով «Պիկասոյի» թանգարանին: Այստեղ այցելում են ինչպես երիտասարդ երկրպագուներ, այնպես էլ տարեցներ, ովքեր գալիս են կրկին զգալու ակումբի մթնոլորտը:

tutorials-12-0-39150400-1380008662_thumb

Կատալոնական ակումբի թանգարանը ունի 3 սրահ, որոնցից մեկում ներկայացված են ակումբի տարբեր տարիների նկարներ և ինտերակտիվ սենսորային պատ, որտեղից կարելի է իմանալ ակումբի պատմությունը, նայել տարբեր տեսահոլովակներ, լսել երաժշտություն և, նույնիսկ, թողնել մեկնաբանություններ:

1280px-Presidents_of_FC_Barcelona (1)

Երկրորդ սենյակում կարելի է տեսնել տարբեր տեսակի արվեստի գործեր, կատալոնացի նկարիչների աշխատանքներ, որոնք ներկայացնում են  ակումբը արվեստի տեսանկյունից:

2809

Իսկ ահա երրորդ սրահում հենց ակումբին պատկանող իրեր են: Ֆուտբոլային արվեստի գլխավոր ցուցանմուշը Ռոնալդ Կումանի հաղթական խաղակոշիկներն են, որոնցով ֆուտբոլիստը 1992 թվականին հաղթական հարված է կատարել Չեմպիոների Լիգայի եզրափակչի ժամանակ: Այստեղ կարելի է տեսնել նաև Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը և Լիոնել Մեսիի ոսկե խաղակոշիկները: Հավաքածուն ներառում է նաև ակումբի նվաճած գավաթները:

Trophies_FCBarcelona_museum

Թանգարանի ամենակարևոր ցուցանմուշներից է Չեմպիոնների Լիգայի գավաթը, որը կարող եք ոչ միայն տեսնել, այլ նաև նկարվել: Դա արժե 13 եվրո: Հիմանականում նկարում են բոլորին, բայց նկարը ստանում են միայն նրանք, ովքեր մուտքի մոտ վճարում են նկարների համար: Եթե անգամ դուք չեք ցանկանում գումար ծախսել, խնդիր չէ, կարևորը, որ կկարողանաք շոշափել «պատմությունը»:


Կատալոնական մամուլը աջակցել է «Սելտային» «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ (նկար)

Լույս աշխարհ է եկել Ինիեստայի 3-րդ երեխան (լուսանկար)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Յուվենտուսը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Էռնեստո Վալվերդեն հայտարարել է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին

Մեսին և Ռոնալդուն հայտնվել են թոփ 5 առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Բալագե. «Բարսելոնան» չի ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին»

Երբ է «Բարսելոնան» որոշում կայացնելու նոր մարզչի հարցում

Նեյմարը նորից կրկնօրինակում է Գրիզմանին (տեսանյութ)

Մարկ-Անդրե տեր Շտեգենն ամուսնացել է (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպանը այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

Ռակիտիչ. «Բարսելոնան» սպասում է «Ռեալի» սխալին»

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Ռեալն» ու «Բարսելոնան» հաղթեցին նույն հաշիվներով և կրկին կիսում են առաջատարի դերը (տեսանյութ)

Հեռակա թեժ պայքար՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև. Իրավիճակն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Լաս Պալմաս» – «Բարսելոնա». Հայտնի են մեկնարկային կազմերը