Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երբ բարկության պահին առջևումդ մրցավարն է. «Բաստիայի» ավագի զվարճալի կարմիր քարտը (տեսանյութ)

«Բաստիայի» ավագ Յանիկ Կայուզակը կարմիր քարտ է ստացել Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Անժեի» դեմ մրցավեճում (0-3), երբ փոխարինվել է 74-րդ րոպեին:

Լքելով խաղադաշտը՝ նա գցել է լուսատախտակը, որն իր ձեռքերում պահել էր 4-րդ մրցավարը, ինչի հետևանքով էլ ստացել է ընթացիկ մրցաշրջանում իր արդեն չորրորդ կարմիր քարտը: