Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երազանքը՝ իրականություն. Արթուր Ալեքսանյանը՝ Ռիոյի օլիմպիական չեմպիոն

Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Դենիել Լուգո Կաբրերայի հետ:

25-ամյա գյումրեցին, ով Աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն է ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով՝ նվաճելով Հայաստանի Հանրապետության երկրորդ ոսկե մեդալն օլիմպիական խաղերում վերջին 20 տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարեց Միհրան Հարությունյանը: Մրցավարների խայտառակ կողմնակալությամբ հաղթանակը բաշխվեց սերբ Դավոր Շտեֆանեկին: