Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ենիսեյը» զիջել է «Չերտանովոյին». Սարկիսովը մասնակցել է խաղին, Մալոյանը գոլ է խփել 11-մետրանոցից (տեսանյութ)

Միջմրցաշրջանային ФНЛ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Չերտանովոյին»:

Թիմերի միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հետխաղյա 11-մետրանոցներով 5-3 հաշվով հաղթել է «Չերտանովոն»:

«Ենիսեյի» կազմում խաղի մեկնարկից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը, որին 87-րդ րոպեին փոխարինել է Արթուր Մալոյանը: Հետխաղյա 11-մետրանոցներից մեկն արդյունավետ իրացրել է Արթուր Մալոյանը: