Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եկել է նրանց ժամանակը. 11 ֆուտբոլիստներ, ովքեր արժանի են հրավիրվելու Հայաստանի հավաքական

Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 12-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Ուզբեկստանի ընտրանու հետ: Մեր երկրի գլխավոր թիմը ղեկավարող Արթուր Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այս մրցավեճում մտադիր է իրենց դրսևորելու հնարավորություն տալ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ովքեր հաջող հանդես գալու դեպքում հետագայում նույնպես կարժանանան մարզչական շտաբի ուշադրությանը:

Անխոս, սա ճիշտ մտահղացում է, քանի որ, թեև մեր առաջնության մակարդակը բարձր չես անվանի, բայց այստեղ նույնպես կան ֆուտբոլիստներ, ովքեր իրապես կարող են ուժեղացնել հավաքականը: Ընտրանի հրավիրվելն ու այնտեղ լավ դրսևորելը մեծ շարժառիթ է բոլոր խաղացողների համար, քանի որ այդպես կարող են ուշագրություն գրավել և հրավեր ստանալ արտասահմանյան ակումբներից: Նմանատիպ վերջին ընկերական խաղը տեղի է ունեցել նախորդ տարվա մարտին, երբ ազգային հավաքականը ստուգողական հանդիպում էր անցկացրել երիտասարդականի հետ: Դա Վարուժան Սուքիասյանի օրոք էր, իսկ նա շատ լավ էր ճանաչում տեղացի ֆուտբոլիստներին և գիտեր նրանց կարողությունները, իսկ Արթուր Պետրոսյանի համար այժմ ընտրություն կատարելը կարող է մի փոքր ավելի բարդ լինել:

VivaroNews.am-ը ներկայացնում է 10 ֆուտբոլիստների, ովքեր ընթացիկ մրցաշրջանում իրենց ելույթներով արժանի են հրավիրվելու հավաքական և ցուցադրելու իրենց կարողությունները: Ցանկում ընդգրկված են նաև այնպիսի խաղացողներ, ովքեր պարբերաբար ընդգրկվել են ընտրանու հայտացուցակում, բայց դեռևս խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չեն ստացել:

Հակոբ Հակոբյան («Բանանց»)

Թեև «Բանանցն» ընթացիկ առաջնությունում անհաջող է հանդես գալիս, թիմի մի քանի ֆուտբոլիստներ լավ տպավորություն են թողնում մյուսների ֆոնին: Առաջին հերթին, խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է: Երիտասարդ ֆուտբոլիստը, ով մարտի 29-ին կդառնա 20 տարեկան, արդեն բավականին հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Նա կիսապաշտպանությունում իրեն շատ վստահ է զգում, ունի դիսպետչերին բնորոշ հատկանիշներ, փոխանցումների կուլտուրան բավականին բարձր է: Նա վնասվածքի պատճառով բաց թողեց առաջնության վերջին մի քանի հանդիպումները, բայց այժմ ապաքինվել է և պատրաստ է վերադարձնելու նախկին մարզավիճակը:

Անատոլի Այվազով («Շիրակ»)

Նա արդեն իսկ հավաքականի անդամ է, բայց առայժմ բոլոր հանդիպումներում մնացել է պահեստայինների թվում, քանի որ խաղադաշտ է դուրս եկել Արսեն Բեգլարյանը: Վերջինիս հաջող ելույթը Դանիայի հավաքականի հետ մրցավեճում Այվազովին այդպես էլ թույլ չտվեց ստանալու հնարավորություն, բայց հիմա, կարծում ենք, դրա իսկական ժամանակն է: Ամռանը «Փյունիկից» տեղափոխվելով «Շիրակ»՝ Այվազովն իրապես կատարելագործել է իր խաղը, ինչի մասին խոսում են նաև փաստերը: «Շիրակն» առաջնության մեկնարկային 17 տուրերից հետո բաց է թողել բոլորից քիչ՝ 8 գոլ: Դա մեծամասամբ հենց Այվազովի վստահ խաղի արդյունքն է, և նա այդ վստահությունը կարողանում է փոխանցել թիմի պաշտպաններին: Հանձինս Այվազովի՝ Արսեն Բեգլարյանն իրական մրցակից ունի հավաքականի հիմնական դարպասապահի տեղի համար պայքարում:

14570633_1231450243594949_3636271895496886472_o

Պետրոս Ավետիսյան («Բանանց»)

Ֆուտբոլիստն ընթացիկ առաջնության առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Փյունիկում», իսկ այժմ վերադարձել է այն ակումբ, որին պատկանում են նրա իրավունքները՝ «Բանանց»: 21-ամյա խաղացողը Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներում ընդգրկվում էր ընտրանու ընդլայնված կազմում, բայց դեռևս չի ստացել խաղադաշտում հայտնվելու հնարավորություն: Պետրոսն այս առաջնությունում «Փյունիկի» անփոխարինելի խաղացողներից մեկն էր, թեև պետք է նշել, որ նրանից սպասելիքներն ավելի մեծ էին: Հաջող մեկնարկից հետո նա վերջին 1-2 ամիսներին արդեն չէր ցուցադրում նախկին խաղամակարդակը: Բայց նրա տաղանդն ու ունակությունները կասկածի ենթակա չեն: Միակ խնդիրն այն է, որ Ավետիսյանը վերջերս վիրահատության է ենթարկվել Մյունխենում, և առայժմ հստակ չէ, թե կհասցնի արդյոք լիարժեք ապաքինվել մինչ ընտրանու հավաքը: Հավաքականում հանդես գալը նոր խթան կարող է հանդիսանալ նրա կարիերայի զարգացման համար:

1 2 3

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»