Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յապ Ստամը, վան Բոմելն ու վան Նիստելռոյը մարզչական լիցենզիաներ են ստացել

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Յապ Ստամը, Մարկ վան Բոմելն ու Ռուդ վան Նիստելռոյը մարզչական լիցենզիաներ են ստացել, հայտնում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական տվիտերը: Նրանք հաջող են հանձնել քննությունները և այսուհետ կարող են գլխավորել ցանկացած ակումբ կամ հավաքական: