Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խուլեն Լոպետեգին ասել է, թե ով է Իսպանիայի հավաքականի ապագան

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին մեկնաբանել է Ֆրանսիա – Իսպանիա ընկերական հանդիպումը և նաև շատ բարձր գնաահտել «Միլանի» հարձակվող Ժերար Դելոֆեուի ցուցադրած խաղը:

«Այսօր Դելոֆեուի խաղադաշտում հայտնվելը մեծ և որոշիչ դեր ունեցավ: Մենք շատ գոհ ենք Դելոֆեուի ցուցադրած խաղից: Նա այն ֆուտբոլիստն է, ով կարող է շատ բան տալ հավաքականին մոտ ապագայում: Նա պետք է շարունակի մարզվել և ձգտել առավելագույնին»,- ասել է Լոպետեգին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումը ավարտվել էր 0-2 հաշվեվ, իսկ Դելոֆեուն հանդիպման 67-րդ րոպեին դարձել էր գոլի հեղինակ: