Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խորեն Բայրամյան. «Մխիթարյանի հետ ծանոթացա «Ռոստովի» «ՄՅՈՒ»-ի միջև առաջին խաղի ժամանակ»

«Ռոստովի» հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթության մասին:
«Մխիթարյանի հետ ծանոթացա դեռ առաջին խաղի ժամանակ, բայց մենք շատ քիչ ենք շփվել: Իհարկե խոսել ենք հայերեն լեզվով: Մոտիկացա նրան, հարցրեցի, թե ինչպես են նրա գործերը, որից հետո լավագույնը մաղթեցինք միմյանց: Կարելի է ասել, որ նույնը տեղի ունեցավ նաև Մանչեսթերում:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնեի Մարկո Դեվիչին, ով ժամանակին Մխիթարյանի հետ հանդես է եկել «Շախտյորում»: Նրա օգնությամբ կարողացա ձեռք բերել Հենրիխի մարզաշապիկը»,- ասել է Բայրամյանը «Известия»-ի հետ հարցազրույցի ժամանակ: