Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խամեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար մնացել է միայն Պերեսի համաձայնությունը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Կոլումբիացին և նրա գործակալ Ժորժե Մենդեշը վերջերս հանդիպել են «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և դժգոհություն հայտնել ֆուտբոլիստի՝ թիմում ունեցած դերի հետ կապված: Պերեսին ներկայացվել է առաջարկը, որը Խամեսը ստացել է Անգլիայից:

«Ռեալի» նախագահը Խամեսին և Մենդեշին հորդորել է սպասել մինչ մրցաշրջանի ավարտը, քանի որ թիմը լուրջ պայքար է մղում տիտղոսների համար, բայց 25-ամյա կիսապաշտպանն արդեն անձնական համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, պնդում է AS-ը՝ հղում կատարելով կոլումբիական RCN ռադիոկայանին:

Գործարքի ձևակերպման համար մնում է միայն Ֆլորենտինո Պերեսի համաձայնությունը: Խամեսը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում հանդես է գալիս 2014 թվականից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ կար տեղեկատվություն, որ «Ռեալի» կիսապաշտպաններից մյուսը՝ Գարեթ Բեյլը նույնպես մոտ է Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ տեղափոխվելուն:


Խամեսի գործակալ Ժորժե Մենդեշը ավարտին է հասցրել կոլումբացու տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»

AS. Մայիսի 21-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի իր առաջին տրանսֆերի մասին

Խամես Ռոդրիգես. «Վայլելեմ «Ռեալում» անցկացրած բոլոր րոպեները, բայց արդեն որոշել եմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս»

Խամես Ռոդրիգեսը հրաժե՞շտ տվեց «Սանտիագո Բեռնաբեուին»

Պիկեի տանը «Ռեալի» մարզաշապիկ կա

Ռոնալդուն պահանջել է Զիդանից «Ատլետիկոյի» դեմ խաղում կազմից դուրս թողել «Ռեալի» մեկ ֆուտբոլիստի

Սիմեոնե. «Ինչպես և բոլոր խաղերում «Ռեալը» ցույց կտա իր ամբողջ հզորությունը»

Եվս մեկ գոլառատ խաղ. «Ռեալը» հաղթում է «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

«Ռեալը» ցնցող առաջարկ է պատրաստել «Յուվենտուսի» համար

Պերեսը որոշել է, թե որ ակումբին կվաճառի Խամեսի տրանսֆերը

Խամես. «Նա անգամ չի թողնում, որ մի ամբողջ հանդիպման մասնակցեմ»

7 ակումբ ցանկանում է գնել Խամեսի տրանսֆերը

Ինչո՞ւ է Խամեսը միջնամատ ցույց տվել կոլումբիացի լրագրողներին

«Ռեալը» միանգամից 3 ֆուտբոլիստ է առաջարկում Ազարի դիմաց

«Ռեալում» չեն կողմնորոշվում՝ ո՞վ պետք է լինի ակումբի աստղային ձեռքբերումը

«Բավարիան» միացել է «Ռեալի» կիսապաշտպանի համար մղվող պայքարին