Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խաբի Ալոնսո. «Հենրիխ Մխիթարյանի վրիպումը «Ռեալում» երկար ժամանակ չէին մոռանում» (տեսանյութ)

«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով ամռանն ավարտելու է մարզական կարիերան, հիշել է Չեմպիոնների լիգայի գավաթի 2013/14թթ. մրցաշրջանը, երբ Մադրիդի «Ռեալի» կազմում դարձել էր մրցաշարի հաղթող:

«Արքայական» ակումբը քառորդ եզրափակչում հանդիպել էր Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որտեղ այն ժամանակ հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը: Մադրիդցիներն Իսպանիայում հաղթել էին 3-0 հաշվով, իսկ պատասխան խաղում արդեն զիջում էին 0-2 հաշվով: Խաղը կտեղափոխվեր լրացուցիչ ժամանակ, եթե Մխիթարյանը, մեն-մենակ մնալով Իկեր Կասիլյասի դեմ և շրջանցելով նրան, գրավեր դարպասը:

«Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ֆուտբոլային բախտը պետք է ուղեկից լինի թիմին: Դա դժվար է տրամաբանորեն բացատրել: Շատ խաղեր են եղել, երբ իմ թիմն իրոք ուժեղ է եղել, բայց ինչ-որ բան չի հերիքել:

Օրինակ՝ այդ մրցաշրջանի քառորդ եզրափակչում մրցեցինք «Բորուսիայի» հետ: Պատասխան խաղում պարտվում էինք 0-2 հաշվով, երբ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Եթե գոլ գրանցվեր, ապա մրցաշարի ամբողջ ընթացքը կշրջվեր: «Ռեալում» Մխիթարյանի այդ վրիպումը երկար ժամանակ չէին մոռանում»,- ասել է Ալոնսոն:


Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

«Ռեալի» ֆուտբոլիստները սպասում են Դավիդ դե Խեայի տեղափոխությանը

WhoScored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Սաութհեմփթոնի» հետ խաղին

Ռոնալդուն մեկ այլ տպավորիչ ռեկորդ է սահմանել

«Ռեալը» հստակ քայլերով մոտենում է չեմպիոնական տիտղոսին (տեսանյութ)

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

Ռոնալդուն «Ռեալին» մոտեցնում է չեմպիոնությանը (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն շատ արագ բացում է խաղի հաշիվը (տեսանյութ)

«Սելտա» – «Ռեալ Մադրիդ». հայտնի են մեկնարկային կազմերը

«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի են մեկնարկային կազմերը