Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Whoscored.com-ն ու Goal.com-ը բարձր են գնահատել Մխիթարյանի խաղը

Ինչպես արդեն հաղորդել ենք, Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ «Բորուսիա Դորտմունդ» – «Լիվերպուլ» առաջին հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Հերթական գոլային փոխանցումն է կատարել Հայաստանի ազգային հավաքականի ու դորտմունդցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի խաղը բարձր գնահատականի են արժանացրել հեղինակավոր Whoscored.com-ն ու Goal.com-ը:

Whoscored.com-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 7,8 միավոր(10 հնարավորից): Մխիթարյանից բարձր գնահատականի են արժանացել միայն Մատս Հյումելսն ու Միլները՝ համապատասխանաբար 8,2 և 8,6 միավոր:

Goal.com-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 3 միավոր(5 հնարավորից): Կայքը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Լիվերպուլի» հարձակվող Օրիգիին՝ նրա խաղը գնահատելով 4 միավոր, իսկ վատագույն ֆուտբոլիստ՝ «Բորուսիայի» հարձակվող Օբամեյանգին՝ վերջինիս խաղը գնահատելով 2 միավոր:

«Մխիթարյանը մշտապես գոլային դիրքերում հայտնվելու եղանակներ էր որոնում: Բացի այդ, նրա հերթական գոլային փոխանցումից հետո Հյումելսը գրավեց դարպասը»,- գրում է Goal.com-ը:


L’Equipe. Օբամեյանգը և Մխիթարյանը կարող են նորից դառնալ խաղընկերներ

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտին պատմական նվաճման կհասնի

France Football. Օբամեյանգը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Կոուտինյոն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին

«Լիվերպուլը» ջախջախեց «Վեսթ Հեմին» և բարձրացավ ԱՊԼ 3-րդ հորիզոնական (տեսանյութ)

Ուսման Դեմբելեն պատրաստ է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

«Լիվերպուլի» երկրպագուները հարձակվել են Ֆիլիպե Կոուտինյոյի ավտոմեքենայի վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Կոուտինյոն պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», բայց «Լիվերպուլը» լուրջ փոխհատուցում է պահանջում

«Մանչեսթեր Յունայթեդը» միանում է «Սանդերլենդի» դարպասապահի համար պայքարին

Ֆուտբոլիստները դժգոհ են Թոմաս Տուխելից, վերջինս կհեռանա «Բորուսիայից»

Sky. «Բարսելոնային» պետք չէ Ֆիլիպե Կոուտինյոյի պես ֆուտբոլիստը

Մոուրինյոն ցանկանում է Մարկո Ռոյսին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

Թիերի Անրին նշել է այն միակ ակումբը, որտեղ կցանկանար խաղալ կարիերայի վերսկսման դեպքում

«Լիվերպուլ» – «Սաութհեմփթոն» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

Որքա՞ն կվճարի «Բարսելոնան» Կոուտինյոյի տրանսֆերի դիմաց