Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վրեժը կարող է հետաձգվել. «Բավարիայի» կիսապաշտպանը չի կարողացել ավարտել մարզումը (լուսանկար)

3 w 1986 q low c 0.bild  1 - Վրեժը կարող է հետաձգվել. «Բավարիայի» կիսապաշտպանը չի կարողացել ավարտել մարզումը (լուսանկար)

Մյունխենի «Բավարիայի» այսօրվա մարզման ընթացքում կիսապաշտպան Արտուրո Վիդալը վնասվածք է ստացել և չի կարողացել ինքնակամ հեռանալ խաղադաշտից: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild-ը:

Մարզումից հեռանալու համար Վիդալին օգնել են Ֆրանկ Ռիբերին և «Բավարիայի» դարպասապահների մարզիչը:

Ապրիլի սկզբին Վիդալն ապաքինվել էր ազդրի վնասվածքից, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Սևիլյայի» դեմ կայացած խաղի ընթացքում ստացել էր ծնկի վնասվածք:

Ամենայն հավանականությամբ, Վիդալն այսօրվա մարզումը չի կարողացել ավարտել հենց այդ վնասվածքի պատճառով:

Ակումբը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Առաջիկայում Յուպ Հայնկեսի գլխավորած թիմը հանդիպում կանցկացնի «Հանովերի» հետ: Ապրիլի 25-ին «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում տանը կընդունեն Մադրիդի «Ռեալին»:

Նշենք, որ Վիդալը ցանկանում էր վրեժ լուծել «Ռեալից» Չեմպիոնների լիգայում:

lOCDv3mgO7g - Վրեժը կարող է հետաձգվել. «Բավարիայի» կիսապաշտպանը չի կարողացել ավարտել մարզումը (լուսանկար)


Այսպես քչերը կարող են. Ինչպես է Մարսելոն կասեցնում գնդակը (տեսանյութ)

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները հայտնի են

Բոատենգը կարող է բաց թողնել ԱԱ-2018-ը

Կիմիխ. «Ռեալի» բախտը բերեց, որ հանդիպումը չավարտվեց 7:2 հաշվով»

«Ռեալը» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել

Զիդան․ «Ոչինչ դեռ որոշված չէ»

Եվրոպայի տիրակալները. Որ երկրների թիմերն են գերիշխել Չեմպիոնների լիգայում 21-րդ դարում

Ֆուտբոլային բախտն այսօր երես էր թեքել «Բավարիայից». «Ռեալը» պատասխան խաղից առաջ լուրջ առավելություն ունի (տեսանյութ)

«Բավարիայի» սխալը ճակատագրական էր. Ասենսիոն՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Այն, ինչ չէին անում «Ռեալի» հարձակվողները. Մարսելոն հավասարեցնում է հաշիվը (տեսանյութ)

«Բավարիան» գեղեցիկ գոլով բացում է «Ռեալի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Բավարիա»-«Ռեալ». Մեկնարկային կազմերը հայտնի են

Զիդանը՝ Խամեսի մասին. «Չարաչար սխալվում եք, եթե կարծում եք՝ ինչ-որ բան ունեմ նրա դեմ»

Լևանդովսկի․ «Ռեալը» այս դիմակայության ֆավորիտն է, բայց դա չի նշանակում, որ նրանք են հաղթելու»

Կիմիխ․ «Մեսին դրիբլինգի վարպետ է, իսկ Ռոնալդուն՝ գոլ խփող մեքենա»