Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Որքա՞ն գումար է ծախսել «Բարսելոնան» Չավիին փոխարինող գտնելու համար

«Բարսելոնան» արդեն 2 ու կես տարի թիմի նախկին լեգենդար կիսապաշտպան Չավիին փոխարինող գտնելու փորձեր է անում, բայց դեռևս անհաջող:

Այդ ճանապարհին կատալոնական ակումբը 90 մլն եվրո է ծախսել՝ գնելով 5 ֆուտբոլիստի տրանսֆերը, որոնք այդպես էլ չեն արդարացրել ակումբի ղեկավարության սպասելիքները: «Բարսելոնան» ևս 30 մլն. է վճարել Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխության համար, այն հույսով, որ նա կդառնա Չավիի խաղի ժառանգը:

Չավին հեռացավ «Կապտանռնագույների» կազմից 2014/15 մրցաշրջանին ավարտին, երբ թիմը նվաճեց թրեբլ: Կիսապաշտպանը 17 մրցաշրջան է անցկացրել իսպանական ակումբի կազմում՝ հաղթելով Չեմպիոնների լիգայի 4 ու Իսպանիայի առաջնության 8 տիտղոս:

Չավիի հեռանալուց մեկ տարի առաջ «Բարսելոնան» ձեռք էր բերել Իվան Ռակիտիչին (18 մլն. եվրո + 3 մլն. բոնուսներ) և վարձավճարից վերադարձրել Ռաֆինյային: Տրանսֆերային արգելքից առաջ կատալոնական ակումբը գնեց Արդա Թուրանին (34 մլն. եվրո): Ավելի ուշ, իսպանական թիմը համալրեց Անդրե Գոմեշը (35 մլն. եվրո), իսկ 3,2 մլն. եվրո էլ ծախսվեց Դենիս Սուարեսին վերադարձնելու համար: 2011 թվականին «Բարսելոնան» «Արսենալին» վճարեց 29 մլն. եվրո Սեսկ Ֆաբրեգասի դիմաց, բայց վերջինս խաղաժամանակի պակասի պատճառով հեռացավ «Չելսի» 3 մրցաշրջան անց:

Հնարավոր է, որ եթե կատալոնական թիմը չվաճառեր Տիագո Ալկանտարային «Բավարիային», նա կարողանար փոխարինել ակումբի բոլոր ժամանակների լավագույն կիսապաշտպաններից մեկին:


«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթում է «Օսասունային» (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Օսասունա». Հայտնի են մեկնարկային կազմերը

Ինյեստա. «Անարդար են այն երկրպագուները, ովքեր սուլում են Անդրե Գոմեշին»

Պիկե. «Ավելի լավ է՝ այդպիսի երկրպագուները տանը մնան»

«Բարսելոնայի» կիսապաշտպանը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

«Բարսելոնայի» երկրպագուներն Անդրե Գոմեշին «հիմար» են անվանել (տեսանյութ)

«Յուվենտուսը» հետևում է «Բարսելոնայի» կիսապաշտպանին

Լուիս Էնրիկե. «Այս պահին «Բարսելոնան» վերջին երեք տարիների լավագույն կազմն ունի»

Ինչպես են «ՄՅՈՒ» -ը և «Բարսելոնան» որսում «Ռեալի» թիրախներին (ծաղրանկար)

Անդրե Գոմեշ. «Ե՛վ Մեսիի, և՛ Ռոնալդուի թիմակից լինելը մեծ պատիվ է»

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Անդրե Գոմեշը ՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Անդրե Գոմեշի հրաժարագինը «Բարսելոնայում» 100 միլիոն եվրո է

Ռակիտիչը պատասխանել է «Բարսելոնայից» հեռանալու շշուկներին

Պերեսը՝ Զիդանին. «Մենք հիմարեցնում ենք նրանց»

«Վալենսիայի» կիսապաշտպանը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Անդրե Գոմեշին