Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Որքա՞ն կարժենա Աշխարհի առաջնության ամենաէժան տոմսը

2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը հայտարարել է, որ ԱԱ 2018-ի ամենաէժան տոմսի արժեքը կկազմի 1280 ռուբլի (10,406 ՀՀ դրամ):

«Ամենաէժան տոմսերը արժեն 1280 ռուբլի: Դա վաղուց է համաձայնեցված ՖԻՖԱ-ի հետ: Հիմա փորձում ենք համոզել ՖԻՖԱ-ին մեծացնել այդ տոմսերի թիվը, որպեսզի մեր քաղաքացիներից շատերին հասանելի լինեն տոմսերը: Այս պահին ակտիվ բանակցություններ ենք վարում այդ թեմայով»,-izvestia.ru-ն է փոխանցում Սորոկինի խոսքերը:

Կոնֆեդերացիայի գավաթին ամենաէժան տոմսերը արժեին 960 ռուբլի (7,804 ՀՀ դրամ):