Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վոլոդյա Ֆրանգուլյանը և Գրիգոր Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր գորգ դուրս եկան Հայաստանի ներկայացուցիչներ Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (74 կգ):

Վոլոդյա Ֆրանգուլյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:4 հաշվով պարտության էր մատնել սլովակ Միկոլա Բոլոտնյուկին: Քառորդ եզրափակչում 13:2 հաշվով հաղթեց բուլղարացի Դիմիտար Իվանովին, սակայն կիսաեզրափակիչում Ֆրանգուլյանը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ախմեդ Չակաևին:

Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 10:1 հաշվով հաղթելով ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին: 1/8 եզրափակիչում նա մրցել էր լեհ Պյոտր Սոկալսկու հետ եւ առավելության հասել 6:0 հաշվով: Երրորդ մենամարտում Գրիգորը 5:4 հաշվով ուժեղ գտնվեց վրացի Ավտանդիլ Կենտչաձեից: Սակայն եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Գրիգորյանը զիջեց թուրք Սոմեր Դեմիրտասին:

Այսպիսով, այսօր երեկոյան Ֆրանգուլյանը և Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտներ կանցկացնեն և կպայքարեն պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնելու համար: Վոլոդյայի մրցակիցը կլինի թուրք Աբդի Զուրնաջին, Գրիգորի հակառակորդը կլինի Հունաստանի դրոշի տակ հանդես եկող Կիրիլոս Բինենմպաուն: