Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ է նվաճել Յաշար Դոգուի մրցաշարում

Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարում մարտի 11-ին Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամ մրցագորգ է դուրս եկել:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը երրորդ տեղի համար գոտեմարտերում զիջել են:

Այսօր մրցաշարի վերջին օրն է: Մեր հավաքականից պայքարի մեջ մտնելու են 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, 86 կգ Վահե Թամրազյանը և 97 կգ քաշայիններ Գեորգի Կետուևն ու Շամիր Աթյանը: